ԱՄՆ-ում ուղևորուհին օդանավակայան է այցելել ներքնազգեստով (լուսանկար)
Virgin America ավիաընկերության ուղևորուհին չվերթին գրանցվելու է գնացել ներքնազգեստով։ Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ նա իրարանցում է առաջացրել օդանավակայանում, որտեղ ներկաները սկսել են հեռախոսներով նկարել համարձակ աղջկան։
Ուղևորուհին, ում անունը չի նշվում, կրել է բաց գույնի վերնաշապիկ, ներքնազգեստ և սև կոշիկներ։ Լուսանկարներն առաջինը տեղադրվել են Reddit կայքում, որի օգտատերերը ենթադրել են, որ հավանաբար օդանավակայանում շոգ է եղել։
Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Virgin America-ն հայտնի է որոշ հարցերին իր յուրահատուկ մոտեցմամբ։ «Մենք խորհուրդ ենք տալիս մեր հյուրերին թուլանալ և հանգստանալ, երբ նրանք թռչում են մեզ հետ, և այս հյուրը հավանաբար շատ լուրջ է ընդունել մեր խոսքերը»,- ասել է նա։