Կարգալույծ են հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը:
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան: