Գեղեցիկ կազմվածք ապահովող ջրային վարժություններ (նկարազարդումներ)
Սովորաբար բոլորն ուզում են գեղեցիկ մարմին ունենալ ամառվա նախօրեին, սակայն գոյություն ունեն այնպիսի արդյունավետ վարժություններ, որոնք հաճելի է հենց ամռանն անել՝ գետի կամ լողավազանի մեջ։ Ի դեպ, այս վարժություններն անելու համար լողալու ունակությունն ամենևին կարևոր չէ։
Ստորև ներկայացնում ենք ջրային վարժությունների ցանկը, որը տեղ է գտել AdMe.ru կայքում։
Թևաբախություն
Ջրում կանգնած վիճակում ձգեք ձեռքերը ձեր առջև ու բարձրացրեք մի ոտքը։ Փորձեք ոտքի ծայրով ձեռքի մատներին հասնել։ Վարժությունը կրկնեք 10 անգամ ամեն ոտքի համար։
Նետի պես ուղիղ
Կանգնեք ջրի մեջ, ուղղեք ձեր մեջքն ու որովայնը ներս քաշեք։ Վարժությունն ավելի արդյունավետ կդառնա, եթե մարմնի վերևի մասով առաջ ու հետ թեթև շարժումներ կատարեք։
Ձեռքեր-մկրատներ
Մտեք ջրի մեջ, ոտքերը դրեք ուսերի լայնության վրա, ծնկները թեթևակի ծալեք։ Ձեռքերը իջեցրեք ջրի մեջ ու ափերով սկսեք ջուրը տարբեր ուղղություններով տանել ու բերել։
Զբոսանք ջրի վրա
Ազդրերի հետևի մկանները ձգելու համար ուղղակի քայլեք ջրի մեջ՝ ծնկները բարձրացնելով ու ձեռքերն առաջ պարզելով։ Եթե այս վարժության ընթացքում ձեռքերը տարբեր կողմեր պարզեք, կձգեք նաև մեջքի, կրծքի ու ձեռքերի մկանները։
Խորանարդներ
Որովայնի հատվածում խորանարդներ ունենալու համար մտեք ջրի մեջ այնպես, որպեսզի այն կրծքի մակարդակի վրա գտնվի։ Ոտքերը միասին դրեք, ձեռքերը՝ գոտկատեղին, և շրջանաձև շարժումներ արեք միայն ազդրերով։