Համբարձումյանի թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
Մակեդոնական «Վարդարը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից՝ պատասխան խաղում պարտվելով Զագրեբի «Դինամոյին»՝ 2:3:
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 32-րդ րոպեին արժանացել է դեղին քարտի:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վարդարը» պարտվել էր 1:2 հաշվով: Կիսաեզրափակչում Զագրեբի «Դինամոն» կհանդիպի «Ալաշկերտի» արգելքը հաղթահարած Թբիլիսիի «Դինամոյին»: