ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Լատվիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի):
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորել է դեսպան Գավելեի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Լատվիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Գավելեին է հանձնել ԱԳՆ պատվո մեդալը։