Պայքարի այս ձևն ինձ համար անընդունելի է. Մկրտիչ Մինասյան
Պայքարի ծայրահեղական ձևը ինձ համար անընդունելի է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին:
«Նախևառաջ, շատ ցավալի բան է, կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել արյունահեղությունից խուսափելու համար, չի կարելի էս ժամանակ, երբ սենց վտանգավոր վիճակում ենք, նոր խնդիրներ ունենալ: Եվ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, և երևի անում է… Կարծում եմ, առհասարակ, պետք է կիսվել մարդկանց հետ, նրանց բանի տեղ դնել, մենք շատ խոսքեր ունենք` «ժողովրդավարություն» և այլն, և այլն: Պետք չեն այդ խոսքերը, պետք են քայլեր»,- ամփոփեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահը: