Կալանավորվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Խաչատուր Գիչյանը` իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով
Այսօր կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը` իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով:
Այս մասին Tert.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Տիգրան Սարգսյանը:
«Ըստ նախաքննության` նա մեղադրվում է հնարավոր խմբին օժանդակելու մեջ, ինչը դրսևորվում է իր տիրապետության տակ եղած բեռնատարը խմբին տրամադրելու մեջ: Թեպետ իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը, ասում է, որ այն փոխանցվել է խմբին անկախ իր կամքից: Այսինքն` իր բակից տարվել է: Ըստ որում, մեքենան իր անունով չի հաշվառված, այլ կայանված էր իր բակում»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատարով մտել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրել ոստիկանների: