Դունգա. Ալվեսը Յուվենտուսում մեծ հաջողությունների կհասնի
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան վստահ է, որ պաշտպան Դանի Ալվեսը, ով գալիք մրցաշրջանում հանդես է գալու Թուրինի «Յուվենտուսում», կարող է մեծ օգուտ տալ «ծեր սենյորային»:
«Իտալական ֆուտբոլը շեշտը դնում է մարտավարության վրա: Բացի այդ, այն նաեւ անչափ գեղեցիկ է:
Հաշվի առնելով Դանի Ալվեսի հոգեբանությունը, նա հաստատ կկարողանա «Յուվենտուսում» մեծ հաջողությունների հասնել:
Այս ֆուտբոլիստը սովոր է հաղթանակների, իսկ «Յուվենտուսը» հզոր ակումբ է ստեղծում, որն ապագայում կարող է հաղթել Չեմպիոնների լիգան»,- Դունգայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: