Facebook-ը նոր փոփոխության շեմին
Ապրիլին կայանալիք F8 միջոցառման ժամանակ Facebook-ը հնարավոր է հայտարարի իր Messenger Bot Store-ի մեկնարկի մասին, հայտնում է independent.co.uk-ը: F8 կոնֆերանսը նախատեսված է ծրագրավորողների և ձեռներեցների համար, որոնց արտադրանքը կենտրոնացած է Facebook-ի շուրջ:
App Store-ի գործարկումից հետո այն ուներ ավելի քան վեց միլիոն օգտատեր, իսկ թողարկման տարվա վերջին օգտատերերի թիվը կրկնապատկվեց: Facebook Messenger-ն ունի ամսական գրեթե 800 մլն ակտիվ օգտատեր և նոր հավելվածի գործարկումը հնարավոր է նպաստի դրանց ավելացմանը:
Facebook Messenger-ի օգտատերերը Messenger Bot Store-ի շնորհիվ կկարողանան կատարել գնումներ, ռեստորաններում տեղեր ամրագրել և ճամփորդական տոմսեր գնել: Կա վարկած, որ ֆեյսբուքյան բոտերները կկարողանան փոխարինել բջջային հավելվածներին, այսինքն Messenger-յան բոտային հարթակը կդառնա առաջատար այս ոլորտում: