Թուրքիայում դատել են 3-ամյա ներգաղթյալ Ալան Քուրդիի խեղդվելու համար մեղադրվող երկու սիրիացիներին
Բոդրումի դատարանն ազատազրկման է դատապարտել երկու սիրիացիների, որոնք մեղադրվում էին սիրիացի փոքրիկ Ալան Քուրդիի և ևս 4 ներգաղթյալների մահվան համար. նրանք խեղդվել էին ծովում՝ դեպի Եվրոպա անցնելու ճանապարհին։