Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի․ մեծ պատիվ է քեզ հետ կիսել նույն ոլորտը․ Ռոնալդուն՝ Կրոսին
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում», արձագանքել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին լուրերին։
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի: Ի՜նչ պատիվ է քեզ հետ կիսել նույն ոլորտը։ Ամենայն բարիք քեզ ապագայում»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Կրոսը միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» 2014-ից 2018 թվականներին։