Հասել ենք դրան,որ մեղադրում են,թե հայերը վատն են,իսկ կարո՞ղ է ՀՀ վարչապետն է ավելի վատը, քան Վրաստանի վարչապետը.Միքայել Մինասյան (տեսանյութ)
Ես չեմ սիրում երբեք համեմատել մեր կառավարությանը ուրիշ երկրի կառավարության հետ,բայց վերջերս մոդա է դարձել համեմատել հայ ժողովրդին ի վնաս հայ ժողովրդի՝ ուրիշ ժողովուրդների հետ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութուն հայտնում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Հերթով մեղադրում են հայ ժողովրդին,որ հայ ժողովուրդը վատն է, որ գերմանացիները, նորվեգացիները ավելի լավն են, հասել ենք դրան, որ հայ ժողովուրդն ավելի վատն է, քան վրաց ժողովուրդը, որովհետև նրանք ավելի կարգապահ են,քան հայերը։ Իսկ կարո՞ղ է Հայաստանի վարչապետն ավելի վատն է, քան Վրաստանի վարչապետը, կարո՞ղ է դուք եք ավելի վատը, կարո՞ղ է դուք եք ոչ արժանի այս ժողովրդին, կարո՞ղ է ձեզ է հավատացել ժողովուրդն իզուր ու կարո՞ղ է ձեզ է սիրել ժողովուրդն իզուր,որովհետև Վրաստանի վարչապետն իր ժողովրդին անտեր չթողեց: Կարողացավ այնպես կառավարել Վրաստանի ճգնաժամը, որ Վրաստանն այս չորս ամսվա ընթացքում ավելի քիչ վարակված մարդ ունի, քան Հայաստանը մեկ օրում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.