Սահմանափակումների ռեժիմից պետք է դուրս գալ հանգիստ և գիտակցաբար. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ հանդիպում է ունեցել մշակութային գործիչների հետ, որի ժամանակ կարծիք է հայտնել, որ սահմանափակումների ռեժիմից պետք է դուրս գալ հանգիստ և գիտակցաբար:
«Այնուամենայնիվ ձգտելու ենք նրան, որ հնարավորինս շուտ դուրս գանք այս իրավիճակից, գիտակցաբար, հանգիստ, սակայն հնարավորինս շուտ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8855 դեպք է արձանագրվել, մահացել է 197 մարդ: ՌԴ-ում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 458 689 մարդ, հիվանդությունից մահացել է 5725-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի մարզում աստիճանաբար մեղմացվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումները: