Մահմեդականների համար նախատեսված ճամբարների պատճառով ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ինչպես գրում է The New York Times-ը՝ պատճառը Չինաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերն են:
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում կան «վերադաստիարակման ճամբարներ» նախատեսված մահմեդականների համար: Այդ ճամբարներում կա շուրջ մեկ միլիոն էթնիկ ույգուր, որոնց չինական իշխանություններն իրենց կամքին հակառակ ստիպում են սովորել չինարեն լեզու և օրենսդրություն... Читать дальше...