ՌԴ-ն, Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կքննարկեն եռակողմ համագործակցության հարցերը
Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները երեքշաբթի եռակողմ հանդիպում կանցկացնել Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում և կքննարկեն եռակողմ համագործակցության հարցերը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է հարավկորեացի պատգամավոր Սոն Յոն Գիլը:
«Այսօր՝ ժամը 15.00-ին (երևանյան ժամանակով ժամը 9.00-ին) Հարավը, Հյուսիսն ու Ռուսաստանը համատեղ հանդիպում կունենան եռակողմ համագործակցության վերաբերյալ»,- ասել է նա՝ չնշելով, սակայն, թե ինչ մակարդակի է լիելու հանդիպումը:
Սոն Յոն Գիլի խոսքով՝ կողմերը պետք է քննարկեն, թե ինչպես կարելի է համոզել ԱՄՆ-ին, որ անհրաժեշտ են եռակողմ նախագծեր: Գլխավոր հարցը, որը պետք է քննարկվի հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի և Եվրոպայի միջև երկաթուղային հաղորդակցությունն է, սակայն այդ երկաթգիծը պետք է անցնի Հյուսիսային Կորեայի տարածքով, իսկ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խոչընդոտում են նման համագործակցությանը:
Հիշեցնենք, որ չորրորդ Արևելյան տնտեսական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 11-13-ը Վլադիվոստոկում: