Երևանի 307,5 կմ-անոց անձրևատար ցանցը մաքրվում է կուտակված աղբից. Երևան Ջուր
Տարին երեք անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, Երևան Ջուր ընկերության «Արևելք» և «Արևմուտք» շահագործման տնօրինությունների բոլոր 10 տարածքային տեղամասերի աշխատակիցները իրենց սպասարկման ներքո գտնվող անձրևատար ցանցը մաքրում են կուտակված աղբից: