Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ «Ինդիանա Ջոնս-5» ֆիլմը
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Հարիսոն Ֆորդին կնկարահանի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող ֆիլմաշարի 5-րդ մասում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով Disney ընկերությունը:
Նախորդ 4 ֆիլմերը թողարկել է Paramount ստուդիան: Հինգերորդ մասը կնկարահանի Disney-ը: «Ինդիանա Ջոնսը կինեմատոգրաֆի պատմության մեծագույն հերոսերից մեկն է», - աղբյուրը մեջբերում է Disney-ի ղեկավար Ալան Հորնի խոսքը:
Նոր ֆիլմի անվանումը դեռևս չի հաղորդվում: Նշվում է, որ կինոնկարը թատրոններում կհայտնվի 2019-ի հունիսի 19-ին... Читать дальше...