Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական տնտեսական միության ձևաչափում ինտեգրացիոն գործընթացները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի մամուլի հաղորդագրությունը, կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերություններն ու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ձևաչափում:
«Քննարկվել են ռուս-բելառուսական հարաբերությունների արդիական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության ձևաչափում ինտեգրացիոն գործընթացների թեմային», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նշվել է, որ քննարկվել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նրանք քննարկել են նաև Նուր-Սուլթանում և Պեկինում միջազգային համաժողովների շրջանակներում կայանալիք շփումների ժամանակացույցը: