Փոքրիկ հնդկուհին մտադիր է ռեկորդ սահմանել՝ յոգայի հատուկ դիրքով պտույտներ կատարելով (տեսանյութ)
Հնդկաստանի Կարնաթակա նահանգում բնակվող աղջիկը փորձում է միանգամից երկու համաշխարհային ռեկորդ գերազանցել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, աղջիկը պետք է նոր ռեկորդ սահմանի ամենաշատ պտույտներ կատարելով կորացած դիրքով: Վարժությունը նա կատարում է յոգայի հատուկ դիրքով, երբ ոտքերը թեքված են հետ դեպի ուսերը:
Իրականում բարդ վարժությունը հնդկուհին կատարում է բավականին հեշտությամբ: Ռեկորդներից մեկը, որ նա փորձում է գերազանցել, մեկ րոպեում ամենից շատ պտույտներ կատարելն է, ինչպես նաև ամենաշատ պտույտներն այդ դիրքով առհասարակ:
Ինչպես նշվում է, Թանուշրին ընդամենը 10 տարեկան է և արդեն մի քանի ռեկորդներ է սահմանել: Արդյունքում, աղջիկը 62 պտույտ է կատարել մեկ րոպեում և 96 պտույտ՝ մեկ րոպե 40 վայրկյանում: Աղբյուրը չի նշում՝ ռեկորդը գրանցվել է, թե ոչ, բայց հույս է հայտնում, որ այդպես կլինի:
Հրապարակված տեսանյութում ցուցադրվում է նաև ռեկորդի գրանցման մեկ այլ փորձ կնոջ կողմից: Ալեսիան, որը ջրասուզորդ է, մտադիր է սուզվել 106 մետր խորությամբ, ինչը նշանակում է, որ նա շունչը պետք է պահի 3,5 րոպե: