Հռոմի պապը ջանասիրաբար փորձում է թույլ չտալ ուխտավորներին համբուրել իր աջը (տեսանյութ)
Իտալական Լորետո քաղաքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մարիամ Աստվածածնին նվիրված ուխտատեղիում հավաքվածներին ողջունելիս անընդհատ փորձում է հետ քաշել ձեռքը՝ թույլ չտալով հավատացյալներին համբուրել իր մատանին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Հռոմի պապը բազմիցս ցույց է տվել, որ հավատացյալների կողմից հարգանքի դրսևորման այդ ավանդական նշանի կողմնակիցը չէ: Խոսքն արծաթե մատանին համբուրելու մասին է, որը պապի՝ եկեղեցուն միանալու նշանն է:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապին երբեմն դուր է գալիս այդ ավանդույթի կիրառումը, երբեմն՝ ոչ: Մարդկանց շրջանում կարծիքներն այս հարցում կիսվել են: Ոմանք գտնում են, որ ուխտավորներին պետք է հնարավորություն ընձեռվի օգտվել այդ առավելությունից և համբուրել քահանայապետի աջը: Ոմանք էլ կարծում են, որ դա հնացած ավանդույթ է: