Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների` Իսրայելի մաս ճանաչելը քաղաքական հիմք է ստեղծում ՀՀ-ի համար վերանալեյու ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումները. Էդուարդ Աբրահամյան

Tert.am-ը «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրաատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգություն, Հետախուզություն և Ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի հետ զրուցել է ԱՄՆ-ի կողմից Գոնալի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու դրդապատճառների  մասին, քննարկել, թե արդյոք կարող է այն նախադեպային լինել նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:

-Պարո՛ն Աբրահամյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքն Իսրայելի տարածք ճանաչելու մասին հռչակագիրը։ Արդեն այդ գործընթացին դեմ արտահայտվողներ կան: Ի՞նչ նշանակություն է ունենալու ընդհանրապես ԱՄՆ-ի այս քայլը միջազգային գործընթացներում:

-Իմ տեղեկության համաձայն` Թրամփի ադմինիստրացիայի կողմից ընդհանուր առմամբ նախագահի այս նախաձեռնությունը դրական չի ընկալվում՝ մի քանի պատճառ հաշվի առնելով:

Գոլանի բարձունքներն Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու գաղափարի վերաբերյալ զեկույց է նախապատրաստվել դեռևս դեկտեմբեր ամսին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախաձեռնությամբ, որտեղ վերջինս հորդորել է նախագահին ներկայում զերծ մնալ նման քայլից՝ պատճառաբանելով, որ դա ոչ միայն չի նպաստի Իսրայելի անվտանգության ապրապնդմանն, այլև կարող է ունենալ հակառակ ազդեցություն, այն է՝ նոր լարվածության լրացուցիչ նախադրյալ հանդիսանալ Իսրայել-պայմանական արաբական աշխարհ պարադիգմայում։

Նախագաի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նույնպես մեծ ոգևորությամբ չի ընդունել Թրամփի այս փաստացի սպոնտան որոշումը` ենթադրելով, որ ավելի հիմնավորված կլիներ ընդունել որոշում համապատասխան մասնագիտական կոնսուլտացիաներից և ռիսկերի գնահատումից հետո։

Ենթադրվում է, որ կոնկրետ այս հարցում մեծ է եղել նախագահի ավագ խորհրդական և «փեսա» Ջարեդ Քուշների ազդեցությունը։

Հատկանշական է նշել, որ վաշինգտոնյան ազդեցիկ փորձագետների զգալի մասը նույնպես «վտանգավոր և բացասական հետևանքներով հղի» քայլ է համարում նախագահ Թրամփի որոշումը և նախևառաջ հենց Իսրայելի համար։ Շեշտվում է, որ այստեղ որոշիչ դեր է խաղացել Թրամփի անձնական ընկալումների, անձնական հարաբերությունների գործոնը՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Քուշների այցելությունն Իսրայել և մերձավորարևելյան խաղաղության մեծ ծրագիրն ունեն նաև Նեթանյահուին ընտրություններից առաջ աջակցելու նպատակ, և Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն Իսրայելի մաս ներկայում գործող Իսրայելի վարչապետի քաղաքական կշիռն է ավելացնում ընտրություններից առաջ։

Այս քայլի իմաստն է նաև «ես քեզ օգնեցի, հիմա էլ դու ինձ օգնիր» տրամաբանությունը, և սա ակնհայտորեն բարձրացնում է Թրամփի հեղինակությունը լայն հրեական շրջանակում, մյուս կողմից՝ դժվարություններ ստեղծում դեմոկրատների համար դեմ դուրս գալ այս նախաձեռնությանը, քանի որ հիմա Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու դեմ խոսելը կնշանակի գցել Դեմոկրատական կուսակցության վարկանիշն ԱՄՆ ազդեցիկ հրեական շրջանակում, ինչքան էլ որ այս քայլը վտանգներ պարունակի Իսրայելի համար ու ժամանակավրեպ լինի։

Ուստի, այստեղ ավելի շատ աշխատել է անձնական քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված՝ Գոլանի բարձունքների` Իսրայելի տարածք ճանաչելը որպես քաղաքական գործիքակազմ օգտագործելու ձգտումը։ Սակայն պետք է շեշտել, որ Հանրապետական կուսակցության առավել «բազեյական» մասի մոտ այս հարցը միշտ ունեցել է դրական արձագանք և համակրանք։

Մեծ լոբբիստական աշխատանքն այս առումով բերեց Գոլանի բարձունքներն ԱՄՆ օրակարգ վերադարձնելու հստակ գործողություններ, և Հանրապետական սենատորներ Թեդ Կրուզը, Թոմ Քոթոնը, Մարկո Ռուբիոն և Լինդսի Գրեմը փետրվարին հանդես եկան համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ, որը ներկայում գտնվում է արտաքին հարաբերությունների կոմիտեի ընթերցման գործընթացի մեջ S 567 համարի տակ, և եթե այն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից  Գոլան բարձունքների` որպես Իսրայելի անբաժանելի տարածք ճանաչելը կստանա արդեն օրենքի ուժ։

Այս քայլը կարելի է համարել պետքարտուղար Պոմպեոյի կողմից անցած տարեվերջ հայտարարված ԱՄՆ նոր աշխարհակարգի ձևավորման գլոբալ գործընթացի մի մաս։ Միջազգային հարաբերությունների աշխարհը ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական էվոլուցիայի գործընթացի մեջ, և առանձին երկրներ ուզեն, թե չուզեն, ստիպված են ադապտացվել նորացվող իրականությանը։

Հետաքրքիր է, որ Թրամփի այս մոտեցումը հիմնված է որոշ առումով ոչ թե կարծրացած միջազգային իրավունքի վրա, այլ լուծման լրիվ այլ մոդել է առաջ քաշում՝ երկկողմ դաշնակից-դաշնակից համաբերություններում «անվտանգության գոտի» կատեգորիայի ստեղծում և ճանաչում որպես դաշնակցի սուվերեն տարածք, որը վեր է դասվում տարածքային ամբողջականության թեզից։ Այլ կերպ ասած՝ դաշնակցի անվտանգության խոցելիության խնդրի լուծումը գոնե այս դեպքում ավելի բարձր դասվեց միջազգային նորմից։

Այնուամենայնիվ, իրավական տեսանկյունից բավականին անսովոր իրավիճակ է ստեղծվում, քանի որ հենց ԱՄՆ-ը ժամանակին ՄԱԿ-ի շրջանակում Գոլանի բարձունքների հարցում քվեարկել է հոգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության և, սակայն, հիմա, տարիներ անց երկրի նախագահը, և ամենայն հավանականությամբ, շատ շուտով նաև ԱՄՆ Կոնգրեսն այլ որոշում են կայացնում` հաշվի առնելով Իսրայելի անվտանգության թեզը։

Սա միանշանակ միջազգային իրավունքի տրանսֆորմացիայի սկիզբն է, և Հայաստանն ուղղակի չի կարող իրեն թույլ տալ մաքսիմալ  չօգտվել այս հնարավորություններից։

-Այս օրերին քննարկվում է, որ Գոլանի բարձունքը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մաս ճանաչելը կարող է նախադեպ դառնալ նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել նախադեպից:

-Հայաստանի պարագայում ես կցանկանամ, որ առավել մեծ ուշադրության արժանանա Թրամփի որոշման պաշտոնական հիմնավորումը, այն է՝ բարձունքները կարևոր նշանակություն ունեն Իսրայելի անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար և արդյունավետ պաշտպանվելու Սիրիայից եկող պոտենցյալ և իրական սպառնալիքներից։ Սա նշանակում է, որ քաղաքական հիմք է ստեղծվում Հայաստանի համար վերանայելու հնացած ու անարդյունավետ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և գնալ դեպի նման բնույթի և տրամաբանության ձևակերպումների ուղղությամբ։

Ադրբեջանական քաղաքական էլիտայի ներկայացուցիչները և մասնավորապես երկրի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս սպառնալիքներ է ուղղել Հայաստանի նպատմամբ և շեշտել, որ մոտեցող պատերազմը միանշանակորեն տեղափախվելու է Հայաստանի սահմաններից ներս, և որ Երևանը, Սևանը, Զանգեզուրը պիտի «ազատագվեն»: Այս համատեքստում Արցախը Հայաստանի անվտանգության համար ունի բացառիկ անվտանգային նշանակություն և հիմնական դերակատարություն Ադրբեջանին աշխարհաքաղաքական բալանսավորման և զսպման համատեքստում։

Հետևաբար, Թրամփի ձևակերպված պատճառաբանությունը կարող է օգտագործվել և հիմք հանդիսանալ Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով Հայաստանի անբաժանելի ադմինիստրատիվ-քաղաքական մաս դարձնելու գործընթացում։

Որոշ ընդդիմախոսներ շեշտում են, որ այս որոշումը կլինի «կազուս բելլի» Ադրբեջանի համար, բայց եթե Ադրբեջանը միակ հանգուցալուծումը Հայաստանի հետ իր ռազմաքաղաքական հակամարտության մեջ տեսնում է պատերազմի միջոցով, ապա ինչու՞ Հայաստանը չդառնա էսկալացիան կառավարող կամ թելադրող կողմ։ Հայաստանի իմպերատիվ ռազմաքաղաքական առաջնահերթությունն է ինքնուրույն որոշել Ադրբեջանի հետ բախման պայմանները, մասշտաբն ու ժամանակը, այլ ոչ թե թողնել դա հակառակորդի քմահաճույքին և ցանկությանը:

Ճանաչելով ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք հռչակելու որոշումը որպես հնարավոր նախադեպ՝ Երևանը դեռ ունակ է Արցախի շուրջ տարվող Ադրբեջանի կողմից թելադրվող խաղային ալգորիթմը վերափոխել հօգուտ իրեն՝ տալով Արցախին այդքան սպասված և՛ կարգավիճակ Հայաստանի կազմում, և՛ անվտանգություն՝ ներքաշելով Հայաստանի պետական սահմանը պաշտպանելու ՀԱՊԿ և Հայաստան-Ռուսաստան համապատասխան պարտավորվածությունների դաշտ։ Սա կստեղծի բավականին կազուսային իրավիճակ, որը սակայն միանշանակ «կառավարելի» և «խաղաքարտային» կլինի Հայաստանի համար՝ լեգիտիմ իրավունք տալով Երևանին պահանջել իր դաշնակիցներից իր նոր սահմանների նպատմամբ պարտավորությունների իրականացում։ Ի դեպ, Ռուսաստանը այս հարցը նրբորեն առաջ է տանում Ղրիմի համատեքստում։

Նուրբ և գեղեցիկ դիվանագիտական աշխատանքի մեծ հնարավորություն կա։ Սա հայաստանյան դիվանագիտությունն առաջին անգամ թիկունքից կբերի այսպես ասած իրադարձությունների առաջնագիծ, առավել թուլացներով մեր զինվորների ուսերին դրված այսքան տարիների «քաղաքական» բեռը։

Միայն այս դեպքում հնարավոր է ստեղծել հիմնովին նոր իրավիճակ և միջավայր Արցախի շուրջ, որը բուռն միջազգային քաղաքական դիսկուրսի առիթ կդառնա և կհետաձգի Ադրբեջանի կողմից հարձակման ակտիվ նախապատրաստությունները՝ դարձնելով Հայաստանին այս հարցում թելադրող և անվտանգային միջավայր պրոյեկտավորող: Այսպես, Հայաստանը կստանձնի ամենաբարձր պարտավորվածություններն Արցախի ինքնավար մարզի նպատմամբ և կարող է պնդել միջազգային այլ կառույցներին ճանաչել Հայաստանի իրավաքաղաքական իրավունքները։

Այլ հայանպաստ տարբերակ, քան Արցախը միավորել Հայաստանի հետ, գոյություն չունի։ Մնացած այլ տարբերակները հայկական Արցախի կործանման և Հայաստանի աշխարհաքաղաքական պարտության ճանապարհներն են միայն։

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске с рабочим визитом побывал «арктический» министр



VIP

ONYX отправляется в Большой тур по России




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)



Game News

Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

‘Please don’t play that at matches next season’, beg Luton fans after Coldplay reveal new song for Hatters at festival



Настроение

Жулан.



Москва

ТАСС: в центре Москвы потушили пожар в реконструируемом здании



Виктор Цой

Песни Виктора Цоя исполнит оркестр в Хабаровске



Москва

Началась битва за "семейные" деньги. Голикову публично призвали к ответу



Андрей Рублёв

Итальянская забастовка: Рублёв, Котов и Самсонова вылетели с «Ролан Гаррос», Потапова обыграла Ван Синьюй



Москва

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»



ЦСКА

ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ



Симферополь

Литературно-музыкальный вечер «Песня как признание в любви»



Москва

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе



Москва

Сергей Собянин: Фестиваль «Рыбная неделя» посетили уже более 3 миллиона человек



Москва

Преступления мигрантов с рынков азербайджанского олигарха Года Нисанова продолжают шокировать Москву



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Фетисов пригласил Путина посетить съезд общества охраны природы


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Литературно-музыкальный вечер «Песня как признание в любви»



Москва

В Польше дважды опубликовали новость про мобилизацию — власти обвинили во всем Россию

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net