Հայաստան-Ֆինլանդիա` 0:1 (ուղիղ, թարմացվում է)
21:23
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Ֆինլանդիայի ընտրանուն:
Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Յենսենը բացել է հաշիվը՝ 0:1:
21:05
Այսօր`մարտի 26-ին, Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում մրցում է Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Ինչպես գրում է Armsport.am-ը, հանդիպումը մեկնարկել է ժամը 21:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Մեր հավաքականը խաղը սկսել է հետևյալ կազմով՝
16. Արամ Հայրապետյան, 15. Գագիկ Դաղբաշյան, 8. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 13. Կամո Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 10. Գևորգ Ղազարյան, 9. Էդգար Բաբայան, 23. Արաս Օզբիլիս, 14. Նորբերտո Բրիասկո Բալեկյան
Այն կարող եք դիտել այս հղմամբ: