Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ. քննարկվել են ընթացակարգային մի շարք հարցեր
Մայիսի 11-ին Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։
Ոստիկանության պետը կարևորել է ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։
Կարևորվել է խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։
Նշվել է նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։
Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել։քննարկլ
Վալերիյ Օսիպյանը խիստ հրահանգ տվեց բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային ոստիկանության գործառույթներին և երթևեկությանը վերաբերող այլ հարցեր ևս։