Globo Esporte. Դանի Ալվեսը բաց կթողնի ԱԱ-2018-ը
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը չի կարողանա օգնել Բրազիլիայի հավաքականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ,- փոխանցում է Globo Esporte-ն:
Մայիսի 11-ին բրազիլացին լրացուցիչ բուժզննում է անցել, ինչի արդյունքներով պարզ է դարձել, որ նա չի հասցնի ապաքինվել վնասվածքից: Նույնիսկ եթե Ալվեսին անհրաժեշտ չլինի վիրահատություն, նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի 6 շաբաթ:
Բրազիլիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին: