Հաքերները կոտրել են Զիմբաբվեի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի հաճախորդների հաշիվները
Զիմբաբվեի Golix խոշորագույն կրիպտոարժութային բորսան հայտնել է որոշ հաճախորդների հաշիվների կոտրման մասին և խորհուրդ է տվել հաճախորդներին վերանայել դրանց անվտանգությունը: Այդ մասին հայտնում է Pindula News-ը:
Նշվում է, որ հարթակի օգտատերերի միջոցները, հնարավոր է, փոխանակվել են այլ կրիպտոարժույթներով՝ առանց նրանց հաստատման:
Նշվում է, որ հաքերներին չի հաջողվել հաճախորդների միջոցները հանել: