Լիգա 1. «Լիոնի» հաղթանակների շարքն ընդհատվեց (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում մրցեց «Անժեի» հետ:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Տանտերերի չորս անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 14-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կառլ Տոկո Էկամբին:
«Լիոնը» պատասխան գնդակը խփեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 47-րդ րոպեին Մաքսվել Կորնեի փոխանցումից հետո աչքի ընկավ Նաբիլ Ֆեկիրը:
Այս խաղից հետո «Լիոնը» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Անժեն» 19 միավորով 18-րդ տեղում է:
«Լիոն»-«Անժե»` 1:1
Գոլերը` Ֆեկիր (47) - Էկամբի (14, 11մ)