Իտալիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, փլուզվել են շինություններ (լուսանկարներ, տեսանյութեր)
Իտալական Նեապոլ քաղաքից ոչ հեռու գտնվող Իսկյա հրաբխային կղզում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին, 20 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է The Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Ռիխտերի սանդղակով 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ՝ այդ թվում նաև եկեղեցի:
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է՝ ինչպես են խուճապահար բնակիչներն ու զբոսաշրջիկները քանդվող շինություններից փողոց վազում: Հայտնի է, որ երկրաշարժի պատճառով տարհանվել է կղզու հիվանդանոցը:
Նշվում է, որ Իսկյան ակտիվ զբոսաշրջային ուղղություն է, որտեղ այժմ զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանն է: