Ուշագրավ տեսանյութ այն մասին՝ ինչպես են բորբոսնում մթերքները (տեսանյութ)
Ոչինչ չի կարող իսպառ վերացնել ուտելու անհագ ցանկությունը, որքան սննդի վրա նկատված բորբոսը:
Բորբոսն առաջանում է մանրադիտակային սպորներից, որոնք տարածվում են օդի միջոցով։ «Վայրէջք» կատարելով սննդի վրա, հատկապես, եթե այդ սնունդը համապատասխան ջերմաստիճան ու խոնավություն ունի՝ դրանք սկսում են աճել՝ առաջացնելով թելանման բջիջներ՝ սնկաթելիկներ (հիֆեր)։ Հայտնի է, որ դրանք առավել հաճախ գոյանում են, երբ ամուր կեղևով սնունդը կտրված է լինում:
boredpanda.com կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում արագացված ռեժիմով ներկայացված է, թե ինչպես են տարբեր տեսակի սննդամթերքները նեխում ու պատվում բորբոսի շերտով: