Տեղի է ունեցել ՖԲԼ Ա լիգայի վիճակահանությունը
Լիգայի նախագահ Ռուբեն Նազարեթյանն անդրադարձել է Ֆուտզալ Բիզնես Լիգա հավաքականի մասնակցությանը սիրողական ֆուտզալի Աշխարհի առաջնությանը՝ բարձր գնահատելով վերջինիս ելույթները:
ՀՖՖ-ի ֆուտզալի ու կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խոսրով Զարգարյանը թիմերին ծանոթացրել է մրցաշարի կանոնակարգի դրույթներին:
Վիճակահանության արդյունքում թիմներն ընդգրկվել են հետեւյալ խմբերում:
Ա խումբ՝ «Լեո 2», «Հրազդան», «Ավան», «Մարքիզ», «Անկետա ՌՖ», «Լիվերպուլ»:
Բ խումբ՝ «Թալին», Ջերմուկ», «ՀԵՑ», «Ջոկեր», «Արարատ», «Արաքս», «Բավարիա» եւ «Մեգաֆուդ»:
Մրցաշարը մեկնարկելու է մարտի 25-ին: