Եկեղեցին արձագանքել է Փաշինյանի տված «ազդեցության գործակալ» որակմանը
![Եկեղեցին արձագանքել է Փաշինյանի տված «ազդեցության գործակալ» որակմանը](https://mediamax.am/datas/znews/thumb_/2024/05/1716529971_9176008.jpg)
Դրանում ասված է.
«ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում եւ վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ եւ ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով եւ անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես եւ այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաեւ սպառնալիքների, ճնշումների եւ ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։ Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի եւ հայրենիքի առջեւ իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ, եւ վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։ Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգեւի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին»։