«Ավրորա»-ի բեմադրիչը վարպետության դաս կտա Երեւանում
Վարպետության դասը բաղկացած է լինելու տեսական եւ գործնական մասերից եւ մասնակիցների հնարավորություն կտա լրացնել մասնագիտական գիտելիքները:
Դասին կարող են մասնակցել սկսնակ եւ կայացած էստրադային եւ օպերային կատարողներ, դերասաններ, համերգների կազմակերպիչներ, սցենարիստներ, բեմադրող ռեժիսորներ եւ նկարիչներ, հեռուստատեսային ռեժիսորներ եւ օպերատորներ:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 11-ին ՀԲԸՄ դահլիճում՝
Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ:
Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Գրանցվելու համար գրեք master-class@auroraprize.com հասցեով կամ զանգահարեք 098909417 հեռախոսահամարով:
Ալեքսանդր Ռեւզինն ավելի քան 150 հեռուստատեսային եւ շոու-ծրագերի, երաժշտական մրցույթների ռեժիսոր է: Նրա բեմադրած համերգային ծրագրերից են՝ «Նոր ալիք»-ը եւ «Տարվա երգ»-ը: