Ռուբեն Վարդանյանի կալանքը 5 ամսով երկարաձգվել է
Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական եւ անհիմն։
«Քննիչն ամեն անգամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է՝ չի հասցրել ավարտել քննությունը եւ հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Մարդը, ում մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, շարունակում է մնալ ճաղերի հետեւում:
Բացի այդ, մեզ համար անհասկանալի է՝ արդյոք դատավարությունը հրապարակային է լինելու։ Մինչդեռ մեր պաշտպանյալի գործի բաց դատաքննությունը քրեական գործընթացի օրինականությունն ապահովելու միակ միջոցն է»,- ասել է ՌԴ-ում Ռուբեն Վարդանյանին պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան։
Ավելի վաղ Բաքվի դատարանը նման որոշում էր կայացրել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի նկատմամբ։