ՀՀ-ն մտադիր է ակտիվացնել ԱՄԷ-ի հետ քաղաքական երկխոսությունը
Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է ԱՄԷ-ում՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները վերջին տասնամյակում դարձել են ավելի գործնական:
Կողմերը կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը նպաստավոր հարթակ կհանդիսանա շուկաների ուսումնասիրման եւ շահավետ ներդրումների իրականացման համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ կարգավորման գործընթացին: