Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Բլահոսլավ Նեմեչեկ. «Կանաչ քաղաք»-ը կիրագործվի մոտ չորս տարում

Բլահոսլավ Նեմեչեկ.  «Կանաչ քաղաք»-ը կիրագործվի մոտ չորս տարում

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը EY Czech ընկերության գործադիր տնօրեն, &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի&raquo; ղեկավար Բլահոսլավ Նեմեչեկի հետ

- Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերին տեղեկացրել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրագործվելիք &laquo;Կանաչ քաղաք&raquo; ծրագրի մասին, որի խորհրդատուն Ernst and Young ընկերությունն է: Որո՞նք են լինելու ձեր ընկերության հիմնական գործառույթներն այս ծրագրում եւ ինչպիսի՞ խորհրդատվություն եք մատուցելու:

- Մենք աշխատում ենք Հայաստանի անկախ փորձագետների խմբի, ինչպես նաեւ միջազգային` SEVEn (էներգախնայողություն) եւ GeoTest (ջուր եւ թափոններ) մասնագիտացած գործընկեր կազմակերպությունների փորձագետների հետ:

Մեր գլխավոր նպատակը &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիր&raquo; (Green City Action Plan-GCAP) կազմելն է: Սա ռազմավարական փաստաթուղթ է, որը կմատնանշի հիմնական մարտահրավերները եւ կառաջարկի Երեւան քաղաքում այդ խնդիրների լուծման առաջնահերթ գործողությունները: Պատրաստվում ենք պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը, հանդես գալ կառուցվածքային քաղաքականության տարբերակներով եւ գործողություններով, քննարկումներ խրախուսել Երեւան քաղաքի եւ տարբեր շահագրգիռ կողմերի միջեւ:

Գործողությունների իրականացման առաջնահերթությունների եւ որոշումների վերջնական ընտրությունը կատարելու է Երեւանի քաղաքապետարանը:

-Որո՞նք են &laquo;Կանաչ քաղաք&raquo; ծրագրի առաջնահերթությունները եւ ի՞նչ սկզբունքով են դրանք որոշվել:

- Նախագծի նպատակն է խթանել Երեւանի տնտեսական եւ սոցիալական աճը՝ չանտեսելով բնապահպանական խնդիրները: Մեր նպատակն է ամբողջական գնահատական տալ եւ կանաչ տնտեսությանն աջակցող ամբողջական ռազմավարություն ստեղծել: Այդ նպատակով` ՎԶԵԲ-ը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (OECD) ու ICLEI-ը (կայուն զարգացմանն աջակցող քաղաքների եւ շրջանների համաշխարհային ցանց) մշակել են համապարփակ մեթոդաբանություն, որը իրավիճակի ցուցանիշները (օրինակ` օդի աղտոտվածություն) կապակցում է դրանց պատճառների (օրինակ` տրանսպորտային միջոցների արտանետումներ) եւ առկա քաղաքականությունների հետ: Մեթոդաբանությունը կառուցված է քանակական վերլուծության ենթարկված տեղեկատվության եւ չափորոշիչների հիման վրա, որոնք հնարավորություն են տալիս նշել մարտահրավերների &laquo;տեխնիկական առաջնահերթությունը&raquo;: Բայց այս տեխնիկական գնահատականը ծառայելու է միայն որպես հիմք կամ ելակետ, իսկ զարգացման վերջնական առաջնահերթությունները կձեւավորվեն Երեւան քաղաքի եւ շահագրգիռ կողմերի խորհրդակցությունների արդյունքում:&nbsp;&nbsp;

-Ներդրումային ծրագրեր են նախատեսվում հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, էներգախնայող ջեռուցման համակարգերի կիրառման եւ քաղաքային կոշտ թափոնների կառավարման բնագավառներում: Մանրամասնեք` ինչպիսի՞ ծրագրեր են լինելու դրանք եւ ի՞նչ քայլեր են իրականացվելու:

-Կոնկրետ նախագծերը կորոշվեն &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի&raquo; ձեւավորման ընթացքում միայն եւ կհիմնվեն հաստատված առաջնահերթությունների, ինչպես նաեւ ներդումային հնարավորությունների արդյունավետության վրա (օրինակ` ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց ակնկալվող էներգիայի խնայողություն կամ այլ բարեփոխումներ):

Կստեղծվեն նոր ծրագրեր եւ կարվեն լրացումներ արդեն ընդունված նախագծերում կամ նախատեսված այլ քաղաքական փաստաթղթերում, ինչպիսին է Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը: &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիրը&raquo; կարող է առաջարկել լրացուցիչ ներդրումներ, ինչպես նաեւ կոնկրետ ծրագիր եւ դրա նպատակներին հասնելու խթաններ: Վերջնական որոշումը, իհարկե, կայացնելու են քաղաքային իշխանությունները:

- Ծրագիրը քանի՞ փուլով է նախատեսվում է իրականացնել: Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում փուլերից յուրաքանչյուրում:

- Չորս հիմնական փուլ է նախատեսված: Առաջին` ելակետային փուլը նախատեսում է տվյալների հավաքագրում`ընթացիկ իրավիճակի գույքագրմամբ եւ մարտահրավերների նախանշմամբ:&nbsp; Մենք այժմ այս փուլում ենք: Երկրորդ փուլը (&laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիր&raquo;) կկենտրոնանա զարգացման տեսլականի ձեւավորման եւ իրականացվելիք քաղաքականության տարբերակների ընտրության վրա: Երրորդ փուլը` &laquo;Կանաչ քաղաք. իրագործում&raquo;, կներառի նաեւ համապատասխան մշտադիտարկում: Եզրափակիչ` &laquo;Կանաչ քաղաք. հաշվետվություն&raquo; փուլը բաղկացած է լինելու իրականացված միջոցառումների արդյունքների գնահատականից եւ ընթացքում &laquo;քաղված դասերի&raquo; հավաքագրումից, ինչը կարող է օգտագործվել հետագա նոր ծրագրերում կամ շարունակվելիք աշխատանքներում:

-Որքա՞ն ժամանակ եւ գումար կպահանջվի փուլերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ ծրագրի ամբողջական իրագործման համար:

- Ծրագրի առաջին երկու փուլերը պետք է իրականացվեն մինչեւ 2017թ.-ի ամռան ավարտը, որից հետո կարող է պահանջվել շուրջ երեք տարի` գործողությունների ծրագրի իրագործման համար, իսկ դրան հաջորդող գնահատումը պետք է իրականացվի մի քանի ամսում:

Ինչ վերաբերում է միջոցներին, ապա առաջին երկու փուլը, ներառյալ մշտադիտարկման պլանի մշակումը, ֆինանսավորվելու են չեխական դոնորի միջոցներով, որոնք կառավարվում են ՎԶԵԲ-ի կողմից: Իսկ հիմնական ֆինանսավորման պահանջները կորոշվեն քաղաքականության ընտրությամբ եւ ներդրումներով:

Հիմնական ֆինանսական կարիքների գնահատումը կարվի նախագծի երկրորդ փուլում, եւ քաղաքային իշխանությունը վերջնական որոշում կկայացնի ներդրումների բնույթի եւ չափի վերաբերյալ:

-Գործողությունների պլանի երկրորդ քայլում այպիսի հարց է դրված` &laquo;Ո՞ւր ենք գնում եւ ո՞ւր ենք ուզում հասնել&raquo;: Այս հարցի պատասխանն արդեն սահմանվա՞ծ է:

-Պատասխանը կսահմանվի երկրորդ փուլում: Միեւնույն ժամանակ, սա լավ հարց է հիմա ուղղելու համար, քանի որ մենք սկսել ենք կարծիքներ հավաքել ենք նախագիծը սկսելու առաջին օրվանից:

-Ովքե՞ր եւ ինչպե՞ս են զբաղվելու &laquo;Կանաչ քաղաք&raquo; ծրագրի վերահսկմամբ:

-Առաջին երկու փուլերի ընթացքում ծրագիրը վերահսկվելու է դոնորի եւ ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ &laquo;Կանաչ քաղաք&raquo; ծրագրի սեփականատեր Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Երրորդ եւ չորրորդ փուլում ծրագիրը կվերահսկվի միայն քաղաքապետարանի կողմից, բայց մենք, որպես խորհրդատուներ, կօգնենք ծրագրի իրականացման մոնիտորինգի մեխանիզմների սահմանման հարցում:

- Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Երեւանի բնակիչների ակտիվ մասնակցությունը: Ինչպիսի՞ մասնակցության մասին է խոսքը:

- Մենք արդեն երկխոսություն ենք սկսել հասարակական կազմակերպությունների հետ`որպես բնակիչների հիմնական ներկայացուցիչներ եւ քաղաքում իրավիճակի վերաբերյալ լավ պատկերացում ունեցողներ: Այս երկխոսությունը կշարունակվի &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի&raquo; զարգացման ողջ ընթացքում:

Բնակիչների հետ ուղիղ հաղորդակցումը նախատեսվում է երկու հանրային դասընթացների միջոցով, որոնք կիրականացվեն առաջին փուլի ավարտից մինչեւ երկրորդ փուլի ավարտ:&nbsp;

-Ծրագիրը նախատեսում է բնապահպանական խնդիրների եւ ռիսկերի մեղմացում, այդ թվում` CO2 գազի արտանետման ծավալների նվազեցում: Ի՞նչ քայլեր են արվելու այս կետերի իրագործման համար:

-Ինչպես արդեն ասացի, &laquo;Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիրը&raquo; կձեւավորվի ավելի վաղ ընդունված Կայուն էներգիայի գործողությունների պլանի հիման վրա, որն ուղղված է էներգիայի խնայողությանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի արտադրության խթանմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Մենք հաշվի կառնենք արդեն քննարկված միջոցները եւ հանդես կգանք հավելյալ առաջարկներով՝ ազդեցության ուժեղացման համար: Սակայն դեռեւս վաղ է խոսել այդ առաջարկների մասին:

Բլահոսլավ Նեմեչեկի հետ զրուցել է Մարի Թարյանը

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса



Мир

В Астрахани прошли мероприятия, посвящённые Дню Победы




Українські новини

Estischool - Школа за британською програмою



Новости 24 часа

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Game News

Sea War: Raid 1.131.0



Москва

На юго-востоке Москвы оказалось затруднено движение из-за ДТП с шестью машинами



News Every Day

LIV Golf’s Sergio Garcia misses out on U.S. Open spot, but still has chance to play



Происшествия

Сотрудник Дубненского отдела вневедомственной охраны Главного управления Росгвардии по Московской области встретился с учащимися МОУ СОШ №1



Москва

Только черное и драпировки: мифы о гардеробе плюс-сайз, которые давно пора забыть



Сергей Шнуров

Любовь Аксёнова, Сергей Шнуров, Ольга Сутулова, SLAVA MARLOW и другие гости премьерного показа фильма «Майор Гром: Игра»



Москва

Москве важно сохранять партнёрские отношения с Анкарой, несмотря на то что дружбы между нашими странами нет.



ATP

Теннисиста Медведева выбили из топ-4 ATP



Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических



#123ru.net

Руководитель Росдетцентра Александр Кудряшов поздравил победителей номинации «Детская экскурсия» программы «Лига Экскурсоводов»



Симферополь

Премию Фета получил поэт из Югры



Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»



Москва

Собянин пригласил москвичей и гостей столицы на фестиваль «Рыбная неделя»



Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

АО "Желдорреммаш" проводит перезагрузку корпоративного проекта поддержки новаторских инициатив работников компании



Москва

Следователя СКР обвиняют в получении взяток в биткойнах и миллионах долларов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net