Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Արամն ու Քեթին. Մանկությունն ու երազանքները փոխած պատերազմը

Արամն ու Քեթին. Մանկությունն ու երազանքները փոխած պատերազմը

Նախագիծն իրականացրել են Մեդիամաքսն ու Batumelebi & Netgazeti-ն՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

«Երազանքս ա՝ նորից քինամ Արցախ». 6-ամյա Արամը, որ «ամեն ինչ կարա»

«Ես Արամն եմ ու ամեն ինչ կարամ», - ասում է 6-ամյա արցախցի Արամ Ղարախանյանը, երբ խնդրում եմ ներկայանալ:

Նրան հետ զրուցում ենք Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցին կից նախակրթարանում, որտեղ երեխան հաճախում է 2023թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանումից ու Հայաստանի Հանրապետությունում հաստատվելուց հետո:

Ինչպես 2023թ. սեպտեմբերի 27-ին ասել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը՝ «Արցախից ՀՀ ժամանած ամեն երրորդը երեխա է»: 2023թ. հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0-5 տարեկան 7996, 6–19 տարեկան` 21 266 երեխա։

Բռնոցին, պախկվոցին ու «պոստը», որը պաշտպանում է տունը

«Մունք Ղարաբաղում ընք ապրելիս իլել: Նդեղ շատ լավ էր: Ես շատ լավ խաղ անելիս եմ իլալ, ամառն էլ քեցալ եմ բասեյն: Մաման ինձ օգնալ ա, վեր լղոնամ: Տի էլ կացալ ենք Ղարաբաղ: Հետո առաջին կրակոցը սկացինք, ստի եղավ, եկինք Երեւան», - արցախյան բարբառով պատմում է վեցամյա Արամը, երբ հարցնում եմ՝ ինչպիսին էր կյանքն Արցախում:

Արամի ընտանիքը ստիպված է եղել հեռանալ հայրենի Ստեփանակերտ քաղաքից 2023թ. սեպտեմբերին՝ 100 հազարից ավելի հայերի հետ:

«Ստեփանակերտում գնում էի «Սոսե» մանկապարտեզ, հետո նախակրթարան: Այնտեղ իմ ուսուցչուհին օրիորդ Աննան էր: Ընկերներ ունեի, բռնոցի, պախկվոցի էինք խաղում: Համ էլ խաղալիք զենքեր ունեինք, պոստ էինք սարքել, որ մեր տները պաշտպանենք», - պատմում է 6-ամյա երեխան, որն այդ տարիքից արդեն ստիպված է եղել գիտակցել՝ տունը միշտ պաշտպանության կարիք ունի:

Արամի մայրը՝ Լիրա Միրզոյանը, հիշում է՝ Արցախից հեռանալիս տան դուռն այնպես է փակել, ասես 10-15 օր հետո վերադառնալու են.

«Գիտակցաբար փակում էի, մտածելով՝ ապահով լինի, հեսա կվերադառնանք: Հիմա օր օրի ստիպված ենք առերեսվել իրականությանը, շատ դժվար է», - ասում է երիտասարդ կինն ու ավելացնում.

«Փառք Աստծո, Երեւանում է բնակվում ամուսնուս եղբայրն ու այստեղ մեզ մեծ հոգատարությամբ ընդունեցին իրենց տանը: Ժամանակի ընթացքում վարձով բնակարան գտանք, տեղափոխվեցինք ու սկսեցինք մտածել երեխաների կրթության մասին: Արամն ընդունվեց Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցին կից նախակրթարան: Չեմ մոռանա այն ջերմությունը, որով առաջին իսկ օրը մեզ դիմավորեց տնօրենն ու ամբողջ անձնակազմը: Ունեմ նաեւ երկու աղջիկ՝ 16 եւ 12 տարեկան: Ավագն այս տարի կավարտի դպրոցն ու մտածում է տնտեսագետի կրթություն ստանալու մասին: Ճիշտ է, բուհական ընդունելությանը պատրաստվելու համար լրացուցիչ պարապմունքների հնարավորություն դեռեւս չունենք, բայց նա փորձում է ինքնուրույն յուրացնել անհրաժեշտ գիտելիքը: 12 տարեկան աղջիկս էլ Ստեփանակերտի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սան էր: Տեղափոխվելուց հետո մեզ հետ կապվեցին ճեմարանի երեւանյան մասնաճյուղից ու հրավիրեցին կրթությունն անվճար շարունակելու, տրամադրեցին նաեւ տրանսպորտ ճեմարան հասնելու համար: Այս աջակցությունն անչափ կարեւոր էր»:



«Բլոկադան էլ կհաղթահարենք, միայն թե ապրենք մեր հայրենիքում»

2022թ. դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Արցախը՝ կտրելով ՀՀ-ի ու ամբողջ աշխարհի հետ կապող միակ՝ «կյանքի ճանապարհը»: Այսպիսով տարածաշրջանը զրկվեց սննդի, դեղորայքի, առաջնային անհրաժեշտության այլ պարագաների, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումից:

«Բլոկադայի ժամանակ խաղալիք իլալ չի: Ինձ շատ խաղալիքներ ա իլալ, բայց կրացալ չենք նորն առնինք: Վեչ մին տեղ ծախալ չեն», - հիշում է Արամն ու շարունակում թվարկել իրեն ամենից հետաքրքիր ու անհասենելի դարձած անհրաժեշտությունները.

«Ոչ մառոժնի են ծախալ, ոչ սոկ, ոչ էլ ուրիշ պեն»:

Արամի մայրն ասում է՝ չնայած բարդ իրավիճակին՝ ընտանիքը փորձել է ամեն կերպ անել այնպես, որ երեք երեխաները ոչ մի բանի պակաս չզգան.

«Բառացիորեն քարից հաց էինք քամում: Մենք սեփական տանն էինք բնակվում ու դիմացի այգում արագ բանջարանոց ստեղծեցինք: Ճիշտ է՝ երբեք հողագործությամբ չենք զբաղվել, բայց ինտերնետը շեն կենա՝ փնտրեցինք, սովորեցինք, արեցինք (ժպտում է – հեղ.): Մենք չէինք վհատվում ու անընդհատ ասում էինք՝ սա մեր պայքարն է, բլոկադան էլ պետք է հաղթահարենք, որովհետեւ ուզում ենք ապրել մեր հայրենիքում»:

Արամի եւ նրա երկու քույրերի կրթական հաստատությունները բավականին հեռու էին նրանց տնից՝ քաղաքի մյուս ծայրում: Չնայած սրան՝ Լիրա Միրզոյանը պատմում է, որ երեխաները երբեք չէին բացակայում, մի քիչ ավելի շուտ էին դուրս գալիս, երկար քայլում, բայց հասնում դպրոց կամ մանկապարտեզ:

«Արամն այդ ժամանակ «Սոսե» մանկապարտեզ էր հաճախում: Այստեղ փորձում էին ամեն կերպ տաքացնել սենյակները, որ երեխաները չմրսեն: Գազ, բնականաբար, չկար, բայց անձնակազմը լույս ունենալու պահերին արագ միացնում էր էլեկտրական տաքացուցիչները ու ցուրտը կոտրվում էր», - հիշում է Արամի մայրը:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ավարտվեց 2023թ. սեպտեմբերին՝ սկսված լայնածավալ պատերազմով:  

«Եկանք-եկանք-եկա՜նք, վերջապես հասանք ստեղի տուն»

Պատերազմի օրվա ու դրան հաջորդող իրադարձությունների մասին Արամը պատմում է հեքիաթի տոնայնությամբ: Այս հեքիաթում, սակայն, բարին չի հաղթում.

«Նախակրթարանից էինք գալիս, երբ պատերազմը սկսվեց: Ես ու մայրիկս առաջին պայթյունը լսեցինք, վազեցինք, տեսանք մի գարաժ: Գարաժի մոտ մի մարդ: Ասեց՝ շուտ վազեք ստեղ: Գնացինք ներս, տեսանք լիքը երեխաներ, որոնք լացում էին: Ես էլ բոլորին ասեցի՝ մի՛ լացեք, էս կրակողները մերոնք են: Հետո մի երեխայի ավտոն եկավ, իրան վերցրեց գնաց: Մենք լիքը սպասեցինք-սպասեցի՜նք, հետո ուրիշի ավտոն նստեցինք ու գնացինք դպրոցի պադվալը: Էնտեղ լիքը-լիքն էր ու բոլորը լացում էին: Ես սոված էի: Մամային ասեցի, ու մի մեծ աղջիկ մի կուճիր հաց տվավ, որ ես ուտեմ: Հետո մի մարդ էլ ինձ ջուր տվավ, խմեցի ու քնեցի մամայիս վրա: Պադվալում երկար մնացինք: Հետո էլ երկու օր գալիս էինք ճանապարհը (Արցախից ՀՀ – հեղ.): Հոգնել էի: Պապայիս ընկերն ինձ խաղող տվավ, մաման մի պուճուր հաց, հարեւանները ջուր: Տենց եկանք-եկանք-եկա՜նք ու վերջապես հասանք ստեղի տուն: Իմ տնից ոչ մի բան չեմ վերցրել: Իմ երազանքն էն ա, որ գնալու եմ Ղարաբաղ»:

Արամի մայրը հիշում է՝ սեպտեմբերի 19-ին երեխայի պահվածքը նրան ուղղակի ապշեցրել է.

«Ես իր համար էի անհանգիստ, իսկ ինքն այդ գարաժում ու նկուղում գնում էր բոլորի մոտ ու ասում՝ «հանգստացեք, մի՛ լացեք»: Գալիս էր, երկու ձեռքով «բացում» ունքերս ու ասում՝ «այ սենց պահի, էլ չլացես»»:

Նոր նախակրթարանը

Նոր կրթական հաստատությունում Արամն իրեն լավ է զգում.

«Ինձ դուր է գալիս այստեղ: Մենք խաղալիքներով խաղում ենք, գույներով ներկում, աշխատում գունավոր թղթերով: Այստեղ նոր ընկերներ ունեմ՝ Սամվելը, Ալեքսը, Արսենը, շատ կան»:

Նրա առօրյան լցված է ոչ միայն խաղերով, այլեւ՝ կրթական բովանդակությամբ ու միջոցառումներով:

«Հիմա պատրաստվում ենք շախմատի հանդեսի: Դա անենք, վերջացնենք ու գնալու ենք դպրոց: Շատ եմ ուզում դպրոց գնամ, շատ», - ասում է 6-ամյա տղան:

Արամի դաստիարակչուհի Մարինե Մուրադյանն ասում է, որ Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցին կից նախակրթարան է ընդունվել արցախցի 8 երեխա.

«Այս ընթացքում երկու ընտանիք տեղափոխվեց երկրից դուրս, ու հիմա արցախցի 6 բալիկ ունենք: Մեզ համար կարեւորագույն սկզբունք է՝ բոլորս ընտանիք ու ընկերներ ենք: Այնպես որ, այդ ծանր իրադարձությունները վերապրած երեխաները միանգամից սեր ու ջերմություն ստացան մյուս սաներից»:

Մարինե Մուրադյանի խոսքով՝ Արամը շատ ընդունակ է, միանգամից սովորում է լսածն ու ակտիվ մասնակցում բոլոր իրադարձություններին.

«Նրա մեջ շատ եմ նկատել պաշտպանելու, օգնելու հատկությունները: Մի անգամ նկար նկարեց, գրությամբ՝ «ես նախկինում Արցախս էի պաշտպանում, հիմա՝ Զովունիի փողոցները» (այդ շրջանում Արամի ընտանիքը բնակվում էր Երեւանին կից Զովունի բնակավայրում – հեղ. ): Նույնիսկ իր կողքին նստած աղջկան, եթե ինչ-որ մեկը հանկարծ նեղացնում է, վեր է կենում ու զայրացրած աղմուկ բարձրացնում՝ «ընկեր Մարինե՛, դե բավական է, էլ չեմ դիմանում, այս աղջկան նեղացնում են»», - ժպտալով պատմում է դաստիարակչուհին:

Հիշողությունների, կարոտի ու երազանքների մասին

Արամի մայրը պատմում է, որ երեխայի երազանքները հիմա իրենց նախկին տան, Արցախի ու այնտեղ վերադառնալու մասին են.

«Նախորդ կիրակի գնացել էինք Գառնի տաճար եւ Գեղարդի վանք: Արամը մոտ վազեց, թե «մամա շուտ կոպեկ տուր»: Գեղարդի եկեղեցում սուրբ ջրհոր կա, որտեղ մարդիկ կոպեկ են գցում ու երազանք պահում: Գնացի հետեւից, տեսնեմ բարձրաձայն ասում է՝ «ես օզում Արցախը մերը ինի, օզում եմ ծնունդս նդեղ նշենք» ու կոպեկը ջուրն է գցում: Անընդհատ հիշում է Արցախի տունը, համեմատում: Երբ տեղափոխվեցինք վարձով բնակարան, ներս մտավ, նայեց շուրջն ու ասեց՝ «մամա, լավ տուն ա, բայց մերն ավելի լավն ա չէ՞»: Նկատում եմ, որ ամեն ինչ համեմատում է՝ «Արցախում սա ստի ա իլալ, կաչելին էս ձեւ ա եղել»»:

- Արամ, իսկ Երեւանն ու Ստեփանակերտը նմա՞ն են, - հարցնում եմ երեխային:

- Դրոշները նման են: Պռոստը Երեւանինը սպիտակ գիծ չկա, իսկ Ղարաբաղինը կա, - պատասխանում է:

Վերջում խիզախում եմ հարցնել՝ ի՞նչն է հիշում ու կարոտում Արցախից.

- Նդեղ ինձ մեծ բակ ա եղել, ճոճորան, ընկերներ, հեծանիվ: Ես կուզիմ վեր Արցախը էլի մերը ինի:

-Ուզո՞ւմ ես հետ գնաս, - հարցնում եմ:

-Շատ, - մի բառով ու անքննելի հաստատակամությամբ պատասխանում է 6-ամյա տղան:

«Վրաստանում ինձ ամեն ինչ դուր է գալիս». 5-ամյա ուկրաինուհի Քեթի

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստանն ուկրաինացի փախստականներին ընդունող երկրներից մեկը դարձավ: Նրանց մի մասն աստիճանաբար լքեց Վրաստանը, սակայն կան ընտանիքներ, որոնք շարունակում են կյանքն այստեղ: Այս ընտանիքների երեխաներն իրենց կյանքը սկսում են արդեն նոր երկրում: Նրանցից մեկը 5-ամյա Քեթի Ռամիշվիլին է: Աղջիկը երեք տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը:

«Թբիլիսիում ինձ ամեն ինչ դուր է գալիս, հատկապես՝ սահադաշտը», - ասում է ուկրաինացի Քեթին, որն ընտանիքի հետ Վրաստան է տեղափոխվել 2023թ. ամռանը:

Աղջկա մայրն ուկրաինուհի է, հայրը՝ վրացի։ Հայրենի Խմելնիցկու շրջանն ընտանիքը լքել է պատերազմի սկզբից 1,5 տարի անց:

Վրաստանում հաստատվելուց առաջ Քեթին վրացերեն չգիտեր, սակայն այժմ սովորում է լեզուն մանկապարտեզում ու արդեն հեշտությամբ կարողանում է իր մասին պատմել վրացերենով:

«Առավոտյան շուտ եմ արթնանում, պատրաստվում ու գալիս մանկապարտեզ։ Այստեղ Միա անունով ընկերուհի ունեմ, միասին խաղում ենք։ Հաճախում եմ տարբեր խմբակներ, սովորում ուկրաիներեն, վրացերեն եւ անգլերեն», - ասում է աղջիկը:  



Հաստատությունը, որտեղ Քեթին անցկացնում է իր օրը, Թբիլիսիի «Happy Space»-ն է, որը հատուկ ստեղծվել է ուկրաինացի երեխաների համար՝ «World Vision» նախագծի շրջանակում: Այստեղ է այցելում նաեւ Քեթիի մայրը՝ 31-ամյա Անժելա Գեձյուկը։

«Մենք էլ ենք սովորում վրացերեն եւ անգլերեն: Մեզ պատմում են՝ ինչ են սովորում մեր երեխաներն ու ինչպես կարող ենք օգնել նրանց: Անցկացվում են նաեւ բազմաթիվ վարպետության դասեր, հոգեբանական աջակցության հանդիպումներ ու շատ այլ հետաքրքիր միջոցառումներ», - պատմում է Անժելա Գեձյուկը։

Անժելան Ուկրաինայից Վրաստան է եկել երկու դուստրերի հետ: Նրա խոսքով՝ լեզու չիմանալու պատճառով երեխաների համար սկզբում դժվար էր հարմարվել այստեղ.

«Առաջին երկու ամիսները բարդ էին: Երեխաները ոչինչ չէին հասկանում, բայց հետո սկսեցին գնալ մանկապարտեզ, լեզվի իմացությունը լավացավ ու ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Մյուս կողմից՝ Թբիլիսիում նրանց ի սկզբանե ամեն ինչ դուր է եկել»:

Երեխաներին Ուկրաինայից տանելու որոշումն Անժելան կայացրեց անվտանգության նկատառումներից ելնելով: Օդային տագնապի ազդանշանների ձայնի տակ նրանք  անընդհատ ստիպված էին իջնել նկուղ, ինչն ազդում էր երեխաների հոգեբանական վիճակի վրա։

«Սա էր Վրաստան մեկնելու պատճառը։ Իհարկե, դժվար որոշում էր, բայց այն ընդունեցինք երեխաների անվտանգության ու խաղաղ լինելու համար: Վրաստանում ունեինք բարեկամներ ու ավելի հանգիստ էինք՝ կար գնալու տեղ, մենք մենակ չէինք: Ամուսինս վրացի է։ Նրա ընտանիքի բոլոր անդամները ջերմ մարդիկ են։ Նրանցից ոմանք խոսում են ռուսերեն, ոմանք՝ վրացերեն: Մի կերպ կարողանում ենք իրար հասկանալ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում մարդիկ շատ բարեհամբույր են: Մեզ այստեղ դուր է գալիս», - նշում է Գեձյուկը։

Ապագայում ընտանիքը նախատեսում է մնալ Վրաստանում։

«Ապրելու ենք Թբիլիսիում։ Երեխան դպրոց կգնա, նախատեսում ենք նրան ուղարկել ուկրաինական սեկտոր, հակառակ դեպքում՝ վրացերենի անբավարար իմացության պատճառով չեմ կարողանա նրան օգնել դասերի հարցում։ Քեթին ուկրաիներեն լավ կարդում է ու մենք ցանկանում ենք, որ սովորի նաեւ վրացերեն: Բարձր դասարաններում, գուցե, տեղափոխվի արդեն վրացական դպրոց», - Անժելան կիսվում է ապագայի ծրագրերով:  

Աջակցության ծրագրեր ուկրաինացի փախստականներին

«Happy Space»-ի համակարգող Սվետլանա Վիշնեւսկայան ասում է՝ «World Vision» նախագիծը, որն իրականացվում է «World Vision International»-ի եւ «Aktion Deutschland Hilft»-ի (ADH) կողմից, ուղղված է Վրաստանում բնակվող ուկրաինացիներին աջակցելուն: Նա պատմում է երկու հիմնական՝ հոգեբանական, սոցիալական եւ ոչ ֆորմալ կրթության ուղղությունների մասին:

«Մեր կազմակերպությունը հիմնականում երեխաների հետ է աշխատում, բայց նրանց բարեկեցությունն ուղղակիորեն կախված է ծնողների բարեկեցությունից: Այնպես որ, աշխատում ենք բոլոր տարիքային խմբերի հետ՝ 0-ից մինչեւ 103 տարեկան, ինչպես կատակում ենք այստեղ», - ասում է Վիշնեւսկայան։

Նրա խոսքով՝ այս պահին «Happy Space»-ում սովորում է 5-7 տարեկան մոտ 40 երեխա։ Ուսումը ներառում է երաժշտական թերապիա, դպրոցական առարկաներին օժանդակ դասընթացներ, անգլերենի դասեր: Երեխաների համար կան վարպետության դասեր, որոնց հաճախ մասնակցում են նաեւ ծնողները։

«Մեր կենտրոնի հպարտությունը տարիքով մեծ՝ վաթսունն անց մարդիկ են: Ունենք «Happy Space Talks» ակումբ, որը ստեղծվել է ուկրաինացիների կողմից ուկրաինացիների համար: Այստեղ մարդիկ կիսվում են օգտակար տեղեկատվությամբ: Անցկացվում են նաեւ երիտասարդական տարբեր հանդիպումներ», - պատմում է Վիշնեւսկայան՝ ավելացնելով՝ սոցիալ-մշակութային ակտիվությունը նպաստում է ուկրաինացիների ինտեգրմանը Վրաստանում։

Այստեղ եկած փախստականները հիմնականում Ուկրաինայի հարավ-արեւելքից են՝ պատերազմից ամենաշատ տուժած շրջաններից: Ըստ այդմ, ինչպես ասում է «Happy Space»-ի համակարգողը, երեխաները որոշ դժվարություններ ունեն, որոնք պետք է հաղթահարել։

«Մեր կենտրոնում աշխատում են պրոֆեսիոնալ հոգեբաններ եւ հոգեթերապեւտներ: Հասանելի են տարբեր գործողություններ, ինչպես օրինակ, միֆոդրաման: Ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք խմբեր, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը, կառավարել էմոցիաները եւ, ընդհանրապես, բարելավել երեխաների վիճակը։ Այսօրվա դրությամբ գիտենք, որ կենտրոնը կգործի առնվազն մինչեւ տարեվերջ, սակայն դրա գործունեությունը կարող է շարունակվել նայել այս ժամկետից հետո», - ասել է Վիշնեւսկայան։

«World Vision»-ի տեղեկատվության եւ համայնքային հաղորդակցության պատասխանատու Գեորգի Ինալիշվիլին նշում է՝ լայնածավալ պատերազմի սկզբից կազմակերպությունն օգնում է ուկրաինացի փախստականներին Վրաստանում եւ իրականացում է մի քանի նպատակային ծրագիր:

«Աշխատում ենք գրեթե բոլոր տարիքային խմբերի հետ։ Հատկապես ուզում եմ առանձնացնել 5-6 տարեկան երեխաներին: Նրանց համար ստեղծվել է ոչ ֆորմալ ուսուցման միջավայր, որում սովորում են վրացերեն, անգլերեն, ինչպես նաեւ՝ ուկրաիներեն, հայրենիքի, հայրենի միջավայրի հետ կապը պահպանելու համար։ Այս երեխաների հետ աշխատելը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ այդպիսով օգնում ենք նրանց հարմարվել, ընտելանալ վրացական իրականությանը», - բացատրում է Ինալիշվիլին։

Նրա խոսքով՝ երեխաների եւ ծնողների համար նախատեսված ծրագրերից բացի, կա նաեւ դեռահասների ծրագիր։ Տարիքային այս խմբի համար կազմակերպվում են կինոդիտումներ, հատուկ ընտրված ֆիլմերի ցուցադրություններ, ինչին հաջորդում է քննարկում։

« «Happy Space»-ը գործում է ոչ միայն Թբիլիսիում, այլեւ՝ Բաթումում։ Այնտեղ նույնպես կազմակերպում ենք նման դասընթացներ երեխաների, դեռահասների եւ նրանց ծնողների համար։ Ամեն ինչ անում ենք, որ այս մարդիկ հարմարվեն վրացական միջավայրին ու, միեւնույն ժամանակ, չկորցնեն կապն իրենց պատմական հայրենիքի հետ», - ասում է Ինալիշվիլին։

Հեղինակներ՝ Յանա Շախրամանյան, Մարիամ Բերիձե

Տեսանյութեր՝ Գայանե Ենոքյան, Մարիամ Բերիձե

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյան, Մարիամ Բերիձե

Նախագիծն իրականացրել են Մեդիամաքսն ու Batumelebi &amp; Netgazeti-ն՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ &laquo;Անկախ մեդիա բովանդակության ստեղծում&raquo; դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

&laquo;Երազանքս ա՝ նորից քինամ Արցախ&raquo;. 6-ամյա Արամը, որ &laquo;ամեն ինչ կարա&raquo;

&laquo;Ես Արամն եմ ու ամեն ինչ կարամ&raquo;, - ասում է 6-ամյա արցախցի Արամ Ղարախանյանը, երբ խնդրում եմ ներկայանալ:

Նրան հետ զրուցում ենք Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցին կից նախակրթարանում, որտեղ երեխան հաճախում է 2023թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանումից ու Հայաստանի Հանրապետությունում հաստատվելուց հետո:

Ինչպես 2023թ. սեպտեմբերի 27-ին ասել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը՝ &laquo;Արցախից ՀՀ ժամանած ամեն երրորդը երեխա է&raquo;: 2023թ. հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0-5 տարեկան 7996, 6&ndash;19 տարեկան` 21 266 երեխա։

Բռնոցին, պախկվոցին ու &laquo;պոստը&raquo;, որը պաշտպանում է տունը

&laquo;Մունք Ղարաբաղում ընք ապրելիս իլել: Նդեղ շատ լավ էր: Ես շատ լավ խաղ անելիս եմ իլալ, ամառն էլ քեցալ եմ բասեյն: Մաման ինձ օգնալ ա, վեր լղոնամ: Տի էլ կացալ ենք Ղարաբաղ: Հետո առաջին կրակոցը սկացինք, ստի եղավ, եկինք Երեւան&raquo;, - արցախյան բարբառով պատմում է վեցամյա Արամը, երբ հարցնում եմ՝ ինչպիսին էր կյանքն Արցախում:

Արամի ընտանիքը ստիպված է եղել հեռանալ հայրենի Ստեփանակերտ քաղաքից 2023թ. սեպտեմբերին՝ 100 հազարից ավելի հայերի հետ:

&laquo;Ստեփանակերտում գնում էի &laquo;Սոսե&raquo; մանկապարտեզ, հետո նախակրթարան: Այնտեղ իմ ուսուցչուհին օրիորդ Աննան էր: Ընկերներ ունեի, բռնոցի, պախկվոցի էինք խաղում: Համ էլ խաղալիք զենքեր ունեինք, պոստ էինք սարքել, որ մեր տները պաշտպանենք&raquo;, - պատմում է 6-ամյա երեխան, որն այդ տարիքից արդեն ստիպված է եղել գիտակցել՝ տունը միշտ պաշտպանության կարիք ունի:

Արամի մայրը՝ Լիրա Միրզոյանը, հիշում է՝ Արցախից հեռանալիս տան դուռն այնպես է փակել, ասես 10-15 օր հետո վերադառնալու են.

&laquo;Գիտակցաբար փակում էի, մտածելով՝ ապահով լինի, հեսա կվերադառնանք: Հիմա օր օրի ստիպված ենք առերեսվել իրականությանը, շատ դժվար է&raquo;, - ասում է երիտասարդ կինն ու ավելացնում.

&laquo;Փառք Աստծո, Երեւանում է բնակվում ամուսնուս եղբայրն ու այստեղ մեզ մեծ հոգատարությամբ ընդունեցին իրենց տանը: Ժամանակի ընթացքում վարձով բնակարան գտանք, տեղափոխվեցինք ու սկսեցինք մտածել երեխաների կրթության մասին: Արամն ընդունվեց Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցին կից նախակրթարան: Չեմ մոռանա այն ջերմությունը, որով առաջին իսկ օրը մեզ դիմավորեց տնօրենն ու ամբողջ անձնակազմը: Ունեմ նաեւ երկու աղջիկ՝ 16 եւ 12 տարեկան: Ավագն այս տարի կավարտի դպրոցն ու մտածում է տնտեսագետի կրթություն ստանալու մասին: Ճիշտ է, բուհական ընդունելությանը պատրաստվելու համար լրացուցիչ պարապմունքների հնարավորություն դեռեւս չունենք, բայց նա փորձում է ինքնուրույն յուրացնել անհրաժեշտ գիտելիքը: 12 տարեկան աղջիկս էլ Ստեփանակերտի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սան էր: Տեղափոխվելուց հետո մեզ հետ կապվեցին ճեմարանի երեւանյան մասնաճյուղից ու հրավիրեցին կրթությունն անվճար շարունակելու, տրամադրեցին նաեւ տրանսպորտ ճեմարան հասնելու համար: Այս աջակցությունն անչափ կարեւոր էր&raquo;:



&laquo;Բլոկադան էլ կհաղթահարենք, միայն թե ապրենք մեր հայրենիքում&raquo;

2022թ. դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Արցախը՝ կտրելով ՀՀ-ի ու ամբողջ աշխարհի հետ կապող միակ՝ &laquo;կյանքի ճանապարհը&raquo;: Այսպիսով տարածաշրջանը զրկվեց սննդի, դեղորայքի, առաջնային անհրաժեշտության այլ պարագաների, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումից:

&laquo;Բլոկադայի ժամանակ խաղալիք իլալ չի: Ինձ շատ խաղալիքներ ա իլալ, բայց կրացալ չենք նորն առնինք: Վեչ մին տեղ ծախալ չեն&raquo;, - հիշում է Արամն ու շարունակում թվարկել իրեն ամենից հետաքրքիր ու անհասենելի դարձած անհրաժեշտությունները.

&laquo;Ոչ մառոժնի են ծախալ, ոչ սոկ, ոչ էլ ուրիշ պեն&raquo;:

Արամի մայրն ասում է՝ չնայած բարդ իրավիճակին՝ ընտանիքը փորձել է ամեն կերպ անել այնպես, որ երեք երեխաները ոչ մի բանի պակաս չզգան.

&laquo;Բառացիորեն քարից հաց էինք քամում: Մենք սեփական տանն էինք բնակվում ու դիմացի այգում արագ բանջարանոց ստեղծեցինք: Ճիշտ է՝ երբեք հողագործությամբ չենք զբաղվել, բայց ինտերնետը շեն կենա՝ փնտրեցինք, սովորեցինք, արեցինք (ժպտում է &ndash; հեղ.): Մենք չէինք վհատվում ու անընդհատ ասում էինք՝ սա մեր պայքարն է, բլոկադան էլ պետք է հաղթահարենք, որովհետեւ ուզում ենք ապրել մեր հայրենիքում&raquo;:

Արամի եւ նրա երկու քույրերի կրթական հաստատությունները բավականին հեռու էին նրանց տնից՝ քաղաքի մյուս ծայրում: Չնայած սրան՝ Լիրա Միրզոյանը պատմում է, որ երեխաները երբեք չէին բացակայում, մի քիչ ավելի շուտ էին դուրս գալիս, երկար քայլում, բայց հասնում դպրոց կամ մանկապարտեզ:

&laquo;Արամն այդ ժամանակ &laquo;Սոսե&raquo; մանկապարտեզ էր հաճախում: Այստեղ փորձում էին ամեն կերպ տաքացնել սենյակները, որ երեխաները չմրսեն: Գազ, բնականաբար, չկար, բայց անձնակազմը լույս ունենալու պահերին արագ միացնում էր էլեկտրական տաքացուցիչները ու ցուրտը կոտրվում էր&raquo;, - հիշում է Արամի մայրը:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ավարտվեց 2023թ. սեպտեմբերին՝ սկսված լայնածավալ պատերազմով: &nbsp;

&laquo;Եկանք-եկանք-եկա՜նք, վերջապես հասանք ստեղի տուն&raquo;

Պատերազմի օրվա ու դրան հաջորդող իրադարձությունների մասին Արամը պատմում է հեքիաթի տոնայնությամբ: Այս հեքիաթում, սակայն, բարին չի հաղթում.

&laquo;Նախակրթարանից էինք գալիս, երբ պատերազմը սկսվեց: Ես ու մայրիկս առաջին պայթյունը լսեցինք, վազեցինք, տեսանք մի գարաժ: Գարաժի մոտ մի մարդ: Ասեց՝ շուտ վազեք ստեղ: Գնացինք ներս, տեսանք լիքը երեխաներ, որոնք լացում էին: Ես էլ բոլորին ասեցի՝ մի՛ լացեք, էս կրակողները մերոնք են: Հետո մի երեխայի ավտոն եկավ, իրան վերցրեց գնաց: Մենք լիքը սպասեցինք-սպասեցի՜նք, հետո ուրիշի ավտոն նստեցինք ու գնացինք դպրոցի պադվալը: Էնտեղ լիքը-լիքն էր ու բոլորը լացում էին: Ես սոված էի: Մամային ասեցի, ու մի մեծ աղջիկ մի կուճիր հաց տվավ, որ ես ուտեմ: Հետո մի մարդ էլ ինձ ջուր տվավ, խմեցի ու քնեցի մամայիս վրա: Պադվալում երկար մնացինք: Հետո էլ երկու օր գալիս էինք ճանապարհը (Արցախից ՀՀ &ndash; հեղ.): Հոգնել էի: Պապայիս ընկերն ինձ խաղող տվավ, մաման մի պուճուր հաց, հարեւանները ջուր: Տենց եկանք-եկանք-եկա՜նք ու վերջապես հասանք ստեղի տուն: Իմ տնից ոչ մի բան չեմ վերցրել: Իմ երազանքն էն ա, որ գնալու եմ Ղարաբաղ&raquo;:

Արամի մայրը հիշում է՝ սեպտեմբերի 19-ին երեխայի պահվածքը նրան ուղղակի ապշեցրել է.

&laquo;Ես իր համար էի անհանգիստ, իսկ ինքն այդ գարաժում ու նկուղում գնում էր բոլորի մոտ ու ասում՝ &laquo;հանգստացեք, մի՛ լացեք&raquo;: Գալիս էր, երկու ձեռքով &laquo;բացում&raquo; ունքերս ու ասում՝ &laquo;այ սենց պահի, էլ չլացես&raquo;&raquo;:

Նոր նախակրթարանը

Նոր կրթական հաստատությունում Արամն իրեն լավ է զգում.

&laquo;Ինձ դուր է գալիս այստեղ: Մենք խաղալիքներով խաղում ենք, գույներով ներկում, աշխատում գունավոր թղթերով: Այստեղ նոր ընկերներ ունեմ՝ Սամվելը, Ալեքսը, Արսենը, շատ կան&raquo;:

Նրա առօրյան լցված է ոչ միայն խաղերով, այլեւ՝ կրթական բովանդակությամբ ու միջոցառումներով:

&laquo;Հիմա պատրաստվում ենք շախմատի հանդեսի: Դա անենք, վերջացնենք ու գնալու ենք դպրոց: Շատ եմ ուզում դպրոց գնամ, շատ&raquo;, - ասում է 6-ամյա տղան:

Արամի դաստիարակչուհի Մարինե Մուրադյանն ասում է, որ Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցին կից նախակրթարան է ընդունվել արցախցի 8 երեխա.

&laquo;Այս ընթացքում երկու ընտանիք տեղափոխվեց երկրից դուրս, ու հիմա արցախցի 6 բալիկ ունենք: Մեզ համար կարեւորագույն սկզբունք է՝ բոլորս ընտանիք ու ընկերներ ենք: Այնպես որ, այդ ծանր իրադարձությունները վերապրած երեխաները միանգամից սեր ու ջերմություն ստացան մյուս սաներից&raquo;:

Մարինե Մուրադյանի խոսքով՝ Արամը շատ ընդունակ է, միանգամից սովորում է լսածն ու ակտիվ մասնակցում բոլոր իրադարձություններին.

&laquo;Նրա մեջ շատ եմ նկատել պաշտպանելու, օգնելու հատկությունները: Մի անգամ նկար նկարեց, գրությամբ՝ &laquo;ես նախկինում Արցախս էի պաշտպանում, հիմա՝ Զովունիի փողոցները&raquo; (այդ շրջանում Արամի ընտանիքը բնակվում էր Երեւանին կից Զովունի բնակավայրում &ndash; հեղ. ): Նույնիսկ իր կողքին նստած աղջկան, եթե ինչ-որ մեկը հանկարծ նեղացնում է, վեր է կենում ու զայրացրած աղմուկ բարձրացնում՝ &laquo;ընկեր Մարինե՛, դե բավական է, էլ չեմ դիմանում, այս աղջկան նեղացնում են&raquo;&raquo;, - ժպտալով պատմում է դաստիարակչուհին:

Հիշողությունների, կարոտի ու երազանքների մասին

Արամի մայրը պատմում է, որ երեխայի երազանքները հիմա իրենց նախկին տան, Արցախի ու այնտեղ վերադառնալու մասին են.

&laquo;Նախորդ կիրակի գնացել էինք Գառնի տաճար եւ Գեղարդի վանք: Արամը մոտ վազեց, թե &laquo;մամա շուտ կոպեկ տուր&raquo;: Գեղարդի եկեղեցում սուրբ ջրհոր կա, որտեղ մարդիկ կոպեկ են գցում ու երազանք պահում: Գնացի հետեւից, տեսնեմ բարձրաձայն ասում է՝ &laquo;ես օզում Արցախը մերը ինի, օզում եմ ծնունդս նդեղ նշենք&raquo; ու կոպեկը ջուրն է գցում: Անընդհատ հիշում է Արցախի տունը, համեմատում: Երբ տեղափոխվեցինք վարձով բնակարան, ներս մտավ, նայեց շուրջն ու ասեց՝ &laquo;մամա, լավ տուն ա, բայց մերն ավելի լավն ա չէ՞&raquo;: Նկատում եմ, որ ամեն ինչ համեմատում է՝ &laquo;Արցախում սա ստի ա իլալ, կաչելին էս ձեւ ա եղել&raquo;&raquo;:

- Արամ, իսկ Երեւանն ու Ստեփանակերտը նմա՞ն են, - հարցնում եմ երեխային:

- Դրոշները նման են: Պռոստը Երեւանինը սպիտակ գիծ չկա, իսկ Ղարաբաղինը կա, - պատասխանում է:

Վերջում խիզախում եմ հարցնել՝ ի՞նչն է հիշում ու կարոտում Արցախից.

- Նդեղ ինձ մեծ բակ ա եղել, ճոճորան, ընկերներ, հեծանիվ: Ես կուզիմ վեր Արցախը էլի մերը ինի:

-Ուզո՞ւմ ես հետ գնաս, - հարցնում եմ:

-Շատ, - մի բառով ու անքննելի հաստատակամությամբ պատասխանում է 6-ամյա տղան:

&laquo;Վրաստանում ինձ ամեն ինչ դուր է գալիս&raquo;. 5-ամյա ուկրաինուհի Քեթի

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստանն ուկրաինացի փախստականներին ընդունող երկրներից մեկը դարձավ: Նրանց մի մասն աստիճանաբար լքեց Վրաստանը, սակայն կան ընտանիքներ, որոնք շարունակում են կյանքն այստեղ: Այս ընտանիքների երեխաներն իրենց կյանքը սկսում են արդեն նոր երկրում: Նրանցից մեկը 5-ամյա Քեթի Ռամիշվիլին է: Աղջիկը երեք տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը:

&laquo;Թբիլիսիում ինձ ամեն ինչ դուր է գալիս, հատկապես՝ սահադաշտը&raquo;, - ասում է ուկրաինացի Քեթին, որն ընտանիքի հետ Վրաստան է տեղափոխվել 2023թ. ամռանը:

Աղջկա մայրն ուկրաինուհի է, հայրը՝ վրացի։ Հայրենի Խմելնիցկու շրջանն ընտանիքը լքել է պատերազմի սկզբից 1,5 տարի անց:

Վրաստանում հաստատվելուց առաջ Քեթին վրացերեն չգիտեր, սակայն այժմ սովորում է լեզուն մանկապարտեզում ու արդեն հեշտությամբ կարողանում է իր մասին պատմել վրացերենով:

&laquo;Առավոտյան շուտ եմ արթնանում, պատրաստվում ու գալիս մանկապարտեզ։ Այստեղ Միա անունով ընկերուհի ունեմ, միասին խաղում ենք։ Հաճախում եմ տարբեր խմբակներ, սովորում ուկրաիներեն, վրացերեն եւ անգլերեն&raquo;, - ասում է աղջիկը: &nbsp;



Հաստատությունը, որտեղ Քեթին անցկացնում է իր օրը, Թբիլիսիի &laquo;Happy Space&raquo;-ն է, որը հատուկ ստեղծվել է ուկրաինացի երեխաների համար՝ &laquo;World Vision&raquo; նախագծի շրջանակում: Այստեղ է այցելում նաեւ Քեթիի մայրը՝ 31-ամյա Անժելա Գեձյուկը։

&laquo;Մենք էլ ենք սովորում վրացերեն եւ անգլերեն: Մեզ պատմում են՝ ինչ են սովորում մեր երեխաներն ու ինչպես կարող ենք օգնել նրանց: Անցկացվում են նաեւ բազմաթիվ վարպետության դասեր, հոգեբանական աջակցության հանդիպումներ ու շատ այլ հետաքրքիր միջոցառումներ&raquo;, - պատմում է Անժելա Գեձյուկը։

Անժելան Ուկրաինայից Վրաստան է եկել երկու դուստրերի հետ: Նրա խոսքով՝ լեզու չիմանալու պատճառով երեխաների համար սկզբում դժվար էր հարմարվել այստեղ.

&laquo;Առաջին երկու ամիսները բարդ էին: Երեխաները ոչինչ չէին հասկանում, բայց հետո սկսեցին գնալ մանկապարտեզ, լեզվի իմացությունը լավացավ ու ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Մյուս կողմից՝ Թբիլիսիում նրանց ի սկզբանե ամեն ինչ դուր է եկել&raquo;:

Երեխաներին Ուկրաինայից տանելու որոշումն Անժելան կայացրեց անվտանգության նկատառումներից ելնելով: Օդային տագնապի ազդանշանների ձայնի տակ նրանք&nbsp; անընդհատ ստիպված էին իջնել նկուղ, ինչն ազդում էր երեխաների հոգեբանական վիճակի վրա։

&laquo;Սա էր Վրաստան մեկնելու պատճառը։ Իհարկե, դժվար որոշում էր, բայց այն ընդունեցինք երեխաների անվտանգության ու խաղաղ լինելու համար: Վրաստանում ունեինք բարեկամներ ու ավելի հանգիստ էինք՝ կար գնալու տեղ, մենք մենակ չէինք: Ամուսինս վրացի է։ Նրա ընտանիքի բոլոր անդամները ջերմ մարդիկ են։ Նրանցից ոմանք խոսում են ռուսերեն, ոմանք՝ վրացերեն: Մի կերպ կարողանում ենք իրար հասկանալ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում մարդիկ շատ բարեհամբույր են: Մեզ այստեղ դուր է գալիս&raquo;, - նշում է Գեձյուկը։

Ապագայում ընտանիքը նախատեսում է մնալ Վրաստանում։

&laquo;Ապրելու ենք Թբիլիսիում։ Երեխան դպրոց կգնա, նախատեսում ենք նրան ուղարկել ուկրաինական սեկտոր, հակառակ դեպքում՝ վրացերենի անբավարար իմացության պատճառով չեմ կարողանա նրան օգնել դասերի հարցում։ Քեթին ուկրաիներեն լավ կարդում է ու մենք ցանկանում ենք, որ սովորի նաեւ վրացերեն: Բարձր դասարաններում, գուցե, տեղափոխվի արդեն վրացական դպրոց&raquo;, - Անժելան կիսվում է ապագայի ծրագրերով: &nbsp;

Աջակցության ծրագրեր ուկրաինացի փախստականներին

&laquo;Happy Space&raquo;-ի համակարգող Սվետլանա Վիշնեւսկայան ասում է՝ &laquo;World Vision&raquo; նախագիծը, որն իրականացվում է &laquo;World Vision International&raquo;-ի եւ &laquo;Aktion Deutschland Hilft&raquo;-ի (ADH) կողմից, ուղղված է Վրաստանում բնակվող ուկրաինացիներին աջակցելուն: Նա պատմում է երկու հիմնական՝ հոգեբանական, սոցիալական եւ ոչ ֆորմալ կրթության ուղղությունների մասին:

&laquo;Մեր կազմակերպությունը հիմնականում երեխաների հետ է աշխատում, բայց նրանց բարեկեցությունն ուղղակիորեն կախված է ծնողների բարեկեցությունից: Այնպես որ, աշխատում ենք բոլոր տարիքային խմբերի հետ՝ 0-ից մինչեւ 103 տարեկան, ինչպես կատակում ենք այստեղ&raquo;, - ասում է Վիշնեւսկայան։

Նրա խոսքով՝ այս պահին &laquo;Happy Space&raquo;-ում սովորում է 5-7 տարեկան մոտ 40 երեխա։ Ուսումը ներառում է երաժշտական թերապիա, դպրոցական առարկաներին օժանդակ դասընթացներ, անգլերենի դասեր: Երեխաների համար կան վարպետության դասեր, որոնց հաճախ մասնակցում են նաեւ ծնողները։

&laquo;Մեր կենտրոնի հպարտությունը տարիքով մեծ՝ վաթսունն անց մարդիկ են: Ունենք &laquo;Happy Space Talks&raquo; ակումբ, որը ստեղծվել է ուկրաինացիների կողմից ուկրաինացիների համար: Այստեղ մարդիկ կիսվում են օգտակար տեղեկատվությամբ: Անցկացվում են նաեւ երիտասարդական տարբեր հանդիպումներ&raquo;, - պատմում է Վիշնեւսկայան՝ ավելացնելով՝ սոցիալ-մշակութային ակտիվությունը նպաստում է ուկրաինացիների ինտեգրմանը Վրաստանում։

Այստեղ եկած փախստականները հիմնականում Ուկրաինայի հարավ-արեւելքից են՝ պատերազմից ամենաշատ տուժած շրջաններից: Ըստ այդմ, ինչպես ասում է &laquo;Happy Space&raquo;-ի համակարգողը, երեխաները որոշ դժվարություններ ունեն, որոնք պետք է հաղթահարել։

&laquo;Մեր կենտրոնում աշխատում են պրոֆեսիոնալ հոգեբաններ եւ հոգեթերապեւտներ: Հասանելի են տարբեր գործողություններ, ինչպես օրինակ, միֆոդրաման: Ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք խմբեր, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը, կառավարել էմոցիաները եւ, ընդհանրապես, բարելավել երեխաների վիճակը։ Այսօրվա դրությամբ գիտենք, որ կենտրոնը կգործի առնվազն մինչեւ տարեվերջ, սակայն դրա գործունեությունը կարող է շարունակվել նայել այս ժամկետից հետո&raquo;, - ասել է Վիշնեւսկայան։

&laquo;World Vision&raquo;-ի տեղեկատվության եւ համայնքային հաղորդակցության պատասխանատու Գեորգի Ինալիշվիլին նշում է՝ լայնածավալ պատերազմի սկզբից կազմակերպությունն օգնում է ուկրաինացի փախստականներին Վրաստանում եւ իրականացում է մի քանի նպատակային ծրագիր:

&laquo;Աշխատում ենք գրեթե բոլոր տարիքային խմբերի հետ։ Հատկապես ուզում եմ առանձնացնել 5-6 տարեկան երեխաներին: Նրանց համար ստեղծվել է ոչ ֆորմալ ուսուցման միջավայր, որում սովորում են վրացերեն, անգլերեն, ինչպես նաեւ՝ ուկրաիներեն, հայրենիքի, հայրենի միջավայրի հետ կապը պահպանելու համար։ Այս երեխաների հետ աշխատելը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ այդպիսով օգնում ենք նրանց հարմարվել, ընտելանալ վրացական իրականությանը&raquo;, - բացատրում է Ինալիշվիլին։

Նրա խոսքով՝ երեխաների եւ ծնողների համար նախատեսված ծրագրերից բացի, կա նաեւ դեռահասների ծրագիր։ Տարիքային այս խմբի համար կազմակերպվում են կինոդիտումներ, հատուկ ընտրված ֆիլմերի ցուցադրություններ, ինչին հաջորդում է քննարկում։

&laquo; &laquo;Happy Space&raquo;-ը գործում է ոչ միայն Թբիլիսիում, այլեւ՝ Բաթումում։ Այնտեղ նույնպես կազմակերպում ենք նման դասընթացներ երեխաների, դեռահասների եւ նրանց ծնողների համար։ Ամեն ինչ անում ենք, որ այս մարդիկ հարմարվեն վրացական միջավայրին ու, միեւնույն ժամանակ, չկորցնեն կապն իրենց պատմական հայրենիքի հետ&raquo;, - ասում է Ինալիշվիլին։

Հեղինակներ՝ Յանա Շախրամանյան, Մարիամ Բերիձե

Տեսանյութեր՝ Գայանե Ենոքյան, Մարիամ Բերիձե

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյան, Մարիամ Բերիձե

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Больше 90 тысяч жителей Архангельской области являются донорами



VIP

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Game News

Состоялся релиз The Case of the Golden Idol на iOS и Android



Москва

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



News Every Day

Creepy King Charles Painting Is Vandalized by Radical Animal Rights Activists, Gets a Cartoon Face and Speech Balloon!



Настроение

Храм Преображения Господня в Коммунарке



Москва

Тренер сборной РФ Иванов: российских тхэквондистов не будет на ОИ



Желдорреммаш

Массовыми патриотическими акциями отметили День России на заводах АО "Желдорреммаш"



Москва

В Можайском районе обустроят новые тротуары



Бьянка Андрееску

Бьянка Андрееску: «Мне нравится, что на траве, поскольку она намного быстрее грунте, меньше времени на раздумья»



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



БГАТОиБ

Курорт «Горячинск» поддерживает «Балет на Байкале. Бурятия»



Симферополь

Севастополь появился на вышитой карте Крыма



Москва

Совместное заявление участников круглого стола, приуроченного ко «Дню защиты прав безвинно осужденных»



Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Ильин предупредил, что в Москве этим летом возможно образование смерчей





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Армения выразила протест Минску из-за заявлений МИД Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Продвижение Музыки. Раскрутка Музыки. Продвижение Песни. Раскрутка Песни.



Москва

Роспотребнадзор приостановит продажу ряда товаров в Москве из-за ботулизма

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net