Դուբայի մրցաշարում հանդես կգա երկու հայ վազորդուհի
Միջազգային այս միջոցառման նպատակը կանանց դեպի սպորտ բերել ու վազքը եւ առողջ ապրելակերպը մասսայական դարձնելն է: Մասնակիցները պայքարելու են 5 եւ 10 կմ վազքատարածություններում:
Հայաստանը Դուբայում ներկայացնելու են Լիլիթ Հարությունյանն ու Ստելա Թամրազյանը:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հարությունյանը նշել է, որ լավ մարզավիճակում է գտնվում:
«Օլիմպիադայից հետո ավելի եռանդով եմ մարզվում: Մեզ հետ Դուբայում լինելու է մարզիչ Գոհար Նազարյանը, իսկ մրցման մեկնում եմ Ռոբերտ Էմմիյանի եւ Նարինե Շահբազյանի նախաձեռնությամբ եւ օգնությամբ: Առաջին անգամ եմ ելույթ ունենալու 5 կմ վազքատարածությունում, բայց կփորձեմ հնարավորինս հաջող հանդես գալ»,- ասել է մարզուհին: