Այսօր Օլիմպիադայում պայքարի է դուրս գալիս Հրաչիկ Բաբայանը
Այսօր Հայաստանի Օլիմպիական թիմի կազմում ելույթ է ունենալու պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը:
Նա Դեոդորոյի հրաձգարանում ելույթը սկսելու է Երեւանի ժամանակով 16:00-ին: Բաբայանը հանդես է գալու 10 մ օդամղիչ հրացան ձեւում:
Երեկ մարմնամարզությունում հանդես է եկել Հուռի Գեբեշյանը: Նա բազմամարտում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքն ու լքել է խաղերը:
Հայաստանի օլիմպիականներից Հարություն Մերդինյանն անցել է նժույգթափերի եզրափակիչ փուլ, իսկ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը մինչեւ 69 կգ քաշային կարգում տարել առաջին հաղթանակը:
Նախագծի գործընկեր