Հունիսի 11-ից կմեկնարկեն վարժական հավաքներ
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
25 օրացույցային օր ժամկետով վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչեւ 5151 քաղաքացի:
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչեւ 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց: