Եվրոպական ֆուտբոլի գավաթակիր թիմերը
Արդեն հայտնի են այն թիմերի անունները, որոնք նվաճեցին իրենց երկրի գավաթը:
Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող մրցաշրջանից հետո կարողացել է լավագույնս դրսեւորվել գավաթի եզրափակչում: «Քրիսթալ Փելասի» հետ խաղում գրանցվել է 2:1 հաշիվ: Չնայած Վան Գալի սաները հետ են եղել հաշվի մեջ, բայց կարողացել են լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզել:
Իսպանիայում մի շաբաթ առաջ չեմպիոն հռչակված «Բարսելոնան» նվաճել է նաեւ Գավաթը: Եզրափակչում միայն լրացուցիչ ժամանակում է Լուիս Էնրիկեի թիմին հաջողվել հաղթել «Սեւիլիային»: Գոլերի հեղինակ են դարձել Ժորդի Ալբան ու Նեյմարը:
Գերմանիայում թեժ պայքար է ընթացել «Բավարիայի» ու «Բորուսիայի» միջեւ: Հանդիպումը կրկին տեղափոխվել է ավելացված ժամանակ, իսկ այնուհետեւ՝ հետաղյա 11-մետրանոց հարվածաշար:
Այստեղ 4:3 հաշվով ուժեղ է եղել Պեպ Գվարդիոլայի թիմն ու 18-րդ անգամ նվաճել երկրի գավաթը:
Իտալիայի նորընծա չեմպիոն «Յուվենթուսը» եւս գավաթում անգերազանցելի է եղել: «Միլանի» հետ դիմակայությունում հանդիսատեսն ականատես է եղել միայն մեկ գոլի: Լրացուցիչ ժամանակում Ալվարո Մորատայի դիպուկ իրացրած գնդակը հաղթանակ է բերել թուրինցիներին:
Ամենագոլառատ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում: «Պարի Սեն Ժերմենը» 4:2 հաշվով հաղթել է «Մարսելին» ու դարձել գավաթակիր: Այս տիտղոսին ՊՍԺ-ն արժանացել է 10-րդ անգամ: