Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Մայրական կաթ»․ Անկախության համար պայքարը եւ կանանց երեք սերունդը

«Մայրական կաթ»․ Անկախության համար պայքարը եւ կանանց երեք սերունդը

Մայրս ծխախոտի ծուխը ներս քաշեց, մենք դեռ մի քանի րոպե էլ նստեցինք Բամբիի գերեզմանի մոտ։

-Բայց ինչո՞ւ է ինքն իր ձագին կերել,- հարցրի մորս։

-Երեւի այդպես է նրան փրկել վանդակից,- պատասխանեց մայրս եւ պինդ գրկեց ինձ։

Լատվիացի գրող Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի բնաբանն է։ Այն լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը Գոհար Ասլանյանի բնագրային թարգմանությամբ։ 2015-ին հրատարակված այս վեպը թարգմանվել է 26 լեզվով։

Մեդիամաքսի հետ զրույցում գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասել է, որ մի շարք երկրներում գիրքը հրատարակվել է «Սովետական կաթ» վերնագրով։ Հաշվի է առնվել ոչ այնքան գեղարվեստական արժեքը, որքան հանգամանքը, որ քննադատվում է Խորհրդային Միությունը, հետեւաբար՝ Խորհրդային Միության շարունակություն համարվող ռուսական իշխանությունը։ Սակայն Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գրքի գեղարվեստական արժանիքները ավելին են, քան առաջին հայացքից առնված տպավորությունները։

- «Ծնվել ենք հստակ վայրում, հստակ ժամանակում, եւ այդ փաստը վճռական է եղել մեզ համար, բոլորովին այլ կյանք կունենայինք, եթե մեկ այլ տեղում ծնվեինք»։ Եվ իսկապես, դրաման, որ ապրում է հեղինակի մայրը, ուղղակիորեն կապված է խորհրդային կարգերի հետ։

- Իկստենան ցույց է տվել եւ՛ խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, եւ՛ այդ միջավայրում ապրող անհատներին։ Առավել ավագ սերունդը հիշում էր 20-30-ականների ազատ, անկախ Լատվիան, հետո արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերականներից ազատագրված Լատվիայի խորհրդայնացումն ու ռեպրեսիաները։ Հեղինակը գրել է խորհրդային կարգերի մասին, որովհետեւ ծնվել է այդ շրջանում։ Սակայն գիրքը ազատության փնտրտուքի, ընտանեկան հարաբերությունների, կյանքի խորհրդանիշը համարվող «մայրական կաթի» մասին է։

Գրքում մայրերը երկուսն են՝ հեղինակի մայրը եւ մոր մայրը։ Սրանք ավելի առանցքային թեմաներ են, հոգեբանական ավելի խոր շերտեր, քան թե խորհրդային կարգերի քննադատությունը։

Հեղինակի մայրը բժիշկ է, տաղանդավոր գիտնական, որը կարող էր իր մասնագիտական ունակությունները դրսեւորել առաջատար բժշկական հաստատություններում, հաջողությունների հասնել, բայց ստիպված է աշխատել գյուղի ամբուլատորիայում, ավելին՝ հետագայում կորցնել նաեւ այդ աշխատանքը։

Խորհրդային Միության բացասական կողմերն ավելի շատ զգացել են մտավորականները, քան ենթադրենք արտերում, ծխախոտի դաշտերում աշխատող մարդիկ։

-«Մայրս որոշեց հետ չնայել։ Խորթ հորս հետ ամուսնացավ, որն էլ ինձ որդեգրեց եւ դստեր պես սիրեց»։ Մայրն ուզում էր փրկել իր երիտասարդությունն ու դստերը։ Դուստրը թաքուն հանդիպում էր աքսորից վերադարձած հոր հետ։ Գուցե ընտանեկան այս դրաման է հեղինակի մոր հոգեբանական խնդիրների պատճառը։

- Ինչպես ասում են՝ բոլորս գալիս ենք մանկությունից։ Հայրը թաքնվել էր խորհրդային գեստապոյից՝ ընտանիքին թողնելով անպաշտպան, բայց մատղաշ եղեւնիները կոտրելուց փրկելու համար դուրս էր եկել թաքստոցից ու ձերբակալվել։ Եթե նա եղեւնիների համար կռիվ չտար, ընտանիքին եւ ինքն իրեն չէր դնի այդ վիճակին։ Հոր այդ արարքը նրան խոցում է։ Նաեւ կարծում է, որ իր ներսում խոր նստած է հոր ինքնաոչնչացման գենը։

-«Մորս մայրը», «մորս խորթ հայրը»․ այս դիմելաձեւերն ինչ-որ հետաքրքիր նուրբ շեշտադրում ունեն։

- Հեղինակը, «մորս մայր» ասելով, մայր բառն է շեշտում։ Իսկ առհասարակ հերոսներին անուններ չի տվել, որ պատմությունը ընդհանրացնի։ Նա ասում է, որ Խորհրդային Լատվիայում միլիոնավոր մարդիկ են իր կյանքով ապրել։

- «Մայրական կաթ»-ը ինքնակենսագրակա՞ն է։

- Լրիվ ինքնակենսագրական չէ, թե չէ ժանրը ոչ գեղարվեստական կլիներ, բայց Իկստենան ասում է՝ գրել եմ այն, ինչ ապրել եմ։ Նկարագրում է այն հարաբերությունները, որ ունեցել է մոր հետ, եւ այն հարաբերությունները, որ կուզեր ունենալ, բայց չի ունեցել։ Ինչպես օրինակ՝ Սարոյանն է «Հայրիկ, դու խենթ ես» վիպակում նկարագրում իդեալական հարաբերություններ հոր եւ որդու, որ երբեք չի ունեցել ո՛չ որպես որդի, ո՛չ որպես հայր։

- Գլխավոր հերոսը հեղինա՞կն է, թե՞ նրա մայրը։

- Ես կարծում եմ՝ երկուսն էլ, որովհետեւ պատմությունը, իրար լրացնելով, պատմում են։ Սկզբում ժամանակները տարբեր են, հետո հատվում են, սինխրոնանում, ու ասելիքը հստակվում է։ Մայրը (գինեկոլոգը) պատմում է՝ ինչպես է հոգնած գալիս տուն, դուստրը ճաշ է պատրաստում իր համար, հետո նույնը դուստրն է պատմում՝ մայրը հոգնած գալիս է աշխատանքից, ինքը ճաշ է պատրաստում։

Եվ կարծես չի էլ գիտակցում, որ մայրն անտարբեր է, շատ մայրեր եւ՛ աշխատում են, եւ՛ հոգ տանում զավակների համար։ Հեղինակը դառնում է մայր մոր համար։ Հետագայում էլ Եսեն (որ ոչ տղամարդ էր, ոչ կին) է նրա համար հոգ տանում ՝ ասես դառնալով եւ՛ հայր, եւ՛ մայր։

-Ընթերցման ընթացքում սկսում ես համակրել հեղինակի մորը։ Իրականում նա սիրում է կամ սկսում է սիրել աղջկան։ Հատկանշական է՝ գործընկերները Եսեին հրաժարվում էին հետազոտել, իսկ նա մտերմանում է, ցավում, որ իբրեւ մասնագետ ի զորու չէ օգնել։

-Բնական է՝ հեղինակը գորովանքով է գրում մոր մասին, որին սիրում է․․․ Ավելացնեմ նաեւ, որ հեղինակի մայրը հաշվեհարդար է տեսնում հարեւանի հետ, որովհետեւ վերջինս ծեծել էր հղի կնոջը։ Խիզախ քայլ է։ Շատերս չենք միջամտում հարեւանների վեճերին, նա խառնվում է եւ կորցնում աշխատանքը։ Առհասարակ, շատերին էր օգնում, ընդհուպ արհեստական բեղմնավորում է կիրառում (երբ գիտությունը դեռ դրան չէր հասել), բայց ինքն իրեն օգնել, իր կյանքը ապրել
չի կարողանում։

- Ամենաառանցքայինն այս պատմության մեջ թերեւս այն է, ոչ հեղինակի մայրը տնից փախել էր, որ դստերը կաթ չտար։ Եվ պարզվում է՝ միտումը ամենեւին էլ նորածին դստերը կենարար կաթից զրկելը չէր։

-Այո, որովհետեւ կարծում էր, որ մայրական կաթի միջոցով դստերը կփոխանցվեն իր անազատությունը, հուսահատությունը, ինքնաոչնչացման հակումը (չգիտեմ՝ որքանով է դա գիտականորեն հիմնավորված, բայց մենք գեղարվեստական տեքստ ենք քննարկում)։ Չէր ուզում, որ դուստրն ապրի այն, ինչ ինքը։ Ինչպես որ գերմանամուկն է ուտում իր ձագին, որ փրկի նրան վանդակի կյանքից, եւ հետո ազատության կարոտից ինքնասպան լինում։ Գիրքն այդ բնաբանով էլ սկսվում է։

- Լատվիայի անկախացումը մոտ է, մարդիկ դուրս են գալիս փողոց, դուստրը լալիս է ոչ թե մոտեցող ազատության, այլ մոր համար, որ այն մերժում է։ Նա չէ՞ր հավատում ազատությանը։

- Նա չի կարող ապրել անգամ ազատության մեջ։ Ինչպես որ, երբ կենդանիներին երկար պահում են վանդակի մեջ, ազատության մեջ ապրել չեն կարողանում։ Դուստրը եկեղեցու կոտրված լեզվակով զանգի հետ է համեմատում մորը։ Ասում է․ «Երբեմն ինձ թվում է՝ քո միջից ինչ-որ մեկը կենսուրախությունը քաշել-հանել է, ինչպես կտրել են զանգի լեզվակը։ Ու դու չես կարողանում զնգալ»։ Պայքարն արդեն ոչ թե երկրի դեմ էր, կարգերի, ընտանիքի, այլ ինքն իր դեմ, իր ներսի։

- Նա/գինեկոլոգը մերժո՞ւմ էր, թե՞ փնտրում Աստծուն։ Երբ հարցնում էին՝ հավատո՞ւմ ես Աստծուն, պատասխանում էր՝ դեռ չեմ հանդիպել նրան։ Գիտական փորձերով էլ կարծես ուզում էր ապացուցել, որ Աստված չկա։ Բայց վերջում հեղինակը գտնում է իր պատրաստած կավե մարդուկը՝ թղթով փաթաթված, որտեղ մի քանի անգամ մայրը նույն բառերն էր գրել՝ խնդրելով Աստծուն՝ փրկել իրեն հավերժ կրակից, կասկածանքի որդերից եւ դժոխքից․․․»։

- Բոլոր աթեիստները հավատոմ են, ու բոլոր հավատացյալները կասկածում։ Շատ պայմանական է։ Կոմունիզմը ստիպում էր մարդկանց չհավատալ։ Հատկապես հիսունականներից հետո ծնվածները աթեիզմի զոհեր էին։ «Բժշկությունը ստվերել էր Հիսուսին։ Ամեն ինչ բացատրելի էր եւ հասկանալի․ ո՛չ հավատամք կար, ո՛չ հրաշք։ Ու ընդհանրապես Հիսուսն արգելված էր, դրա փոխարեն մարդիկ պիտի իրական հեքիաթային երկրին հավատային՝ կոմունիզմին․․․»։

Հեղինակի մայրը բժիշկ էր, որը կյանք էր պարգեւում, Աստված նույնպես կյանք է պարգեւում, ուստի նա ուզում էր գիտականորեն հասկանալ Աստծո լինել-չլինելը։

- Գրքում նկարագրվում է ամբուլատորիայում առանց ցավազրկման պտղից ազատվել ցանկացող ու երբեք հղիանալ չկարողացող կանանց հերթերը, բարձրացվում հարցեր, որոնց շատ դեպքերում անհաղորդ են տղամարդիկ։ Կարո՞ղ ենք ասել, որ սա նաեւ գրականություն է կանանց մասին։

- Այո, սեղմագրում ենք նաեւ բնորոշել, որ այս վեպը երեք սերնդի կանաց պատմություն է, եւ եթե գումարենք այդ տարիները, մոտ հիսուն տարվա պատմություն է դառնում։

Արմինե Սարգսյան

Մայրս ծխախոտի ծուխը ներս քաշեց, մենք դեռ մի քանի րոպե էլ նստեցինք Բամբիի գերեզմանի մոտ։

-Բայց ինչո՞ւ է ինքն իր ձագին կերել,- հարցրի մորս։

-Երեւի այդպես է նրան փրկել վանդակից,- պատասխանեց մայրս եւ պինդ գրկեց ինձ։

Լատվիացի գրող Նորա Իկստենայի &laquo;Մայրական կաթ&raquo; վեպի բնաբանն է։ Այն լույս է ընծայել &laquo;Վերնատուն&raquo; հրատարակչությունը Գոհար Ասլանյանի բնագրային թարգմանությամբ։ 2015-ին հրատարակված այս վեպը թարգմանվել է 26 լեզվով։

Մեդիամաքսի հետ զրույցում գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասել է, որ մի շարք երկրներում գիրքը հրատարակվել է &laquo;Սովետական կաթ&raquo; վերնագրով։ Հաշվի է առնվել ոչ այնքան գեղարվեստական արժեքը, որքան հանգամանքը, որ քննադատվում է Խորհրդային Միությունը, հետեւաբար՝ Խորհրդային Միության շարունակություն համարվող ռուսական իշխանությունը։ Սակայն Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գրքի գեղարվեստական արժանիքները ավելին են, քան առաջին հայացքից առնված տպավորությունները։

- &laquo;Ծնվել ենք հստակ վայրում, հստակ ժամանակում, եւ այդ փաստը վճռական է եղել մեզ համար, բոլորովին այլ կյանք կունենայինք, եթե մեկ այլ տեղում ծնվեինք&raquo;։ Եվ իսկապես, դրաման, որ ապրում է հեղինակի մայրը, ուղղակիորեն կապված է խորհրդային կարգերի հետ։

- Իկստենան ցույց է տվել եւ՛ խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, եւ՛ այդ միջավայրում ապրող անհատներին։ Առավել ավագ սերունդը հիշում էր 20-30-ականների ազատ, անկախ Լատվիան, հետո արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերականներից ազատագրված Լատվիայի խորհրդայնացումն ու ռեպրեսիաները։ Հեղինակը գրել է խորհրդային կարգերի մասին, որովհետեւ ծնվել է այդ շրջանում։ Սակայն գիրքը ազատության փնտրտուքի, ընտանեկան հարաբերությունների, կյանքի խորհրդանիշը համարվող &laquo;մայրական կաթի&raquo; մասին է։

Գրքում մայրերը երկուսն են՝ հեղինակի մայրը եւ մոր մայրը։ Սրանք ավելի առանցքային թեմաներ են, հոգեբանական ավելի խոր շերտեր, քան թե խորհրդային կարգերի քննադատությունը։

Հեղինակի մայրը բժիշկ է, տաղանդավոր գիտնական, որը կարող էր իր մասնագիտական ունակությունները դրսեւորել առաջատար բժշկական հաստատություններում, հաջողությունների հասնել, բայց ստիպված է աշխատել գյուղի ամբուլատորիայում, ավելին՝ հետագայում կորցնել նաեւ այդ աշխատանքը։

Խորհրդային Միության բացասական կողմերն ավելի շատ զգացել են մտավորականները, քան ենթադրենք արտերում, ծխախոտի դաշտերում աշխատող մարդիկ։

-&laquo;Մայրս որոշեց հետ չնայել։ Խորթ հորս հետ ամուսնացավ, որն էլ ինձ որդեգրեց եւ դստեր պես սիրեց&raquo;։ Մայրն ուզում էր փրկել իր երիտասարդությունն ու դստերը։ Դուստրը թաքուն հանդիպում էր աքսորից վերադարձած հոր հետ։ Գուցե ընտանեկան այս դրաման է հեղինակի մոր հոգեբանական խնդիրների պատճառը։

- Ինչպես ասում են՝ բոլորս գալիս ենք մանկությունից։ Հայրը թաքնվել էր խորհրդային գեստապոյից՝ ընտանիքին թողնելով անպաշտպան, բայց մատղաշ եղեւնիները կոտրելուց փրկելու համար դուրս էր եկել թաքստոցից ու ձերբակալվել։ Եթե նա եղեւնիների համար կռիվ չտար, ընտանիքին եւ ինքն իրեն չէր դնի այդ վիճակին։ Հոր այդ արարքը նրան խոցում է։ Նաեւ կարծում է, որ իր ներսում խոր նստած է հոր ինքնաոչնչացման գենը։

-&laquo;Մորս մայրը&raquo;, &laquo;մորս խորթ հայրը&raquo;․ այս դիմելաձեւերն ինչ-որ հետաքրքիր նուրբ շեշտադրում ունեն։

- Հեղինակը, &laquo;մորս մայր&raquo; ասելով, մայր բառն է շեշտում։ Իսկ առհասարակ հերոսներին անուններ չի տվել, որ պատմությունը ընդհանրացնի։ Նա ասում է, որ Խորհրդային Լատվիայում միլիոնավոր մարդիկ են իր կյանքով ապրել։

- &laquo;Մայրական կաթ&raquo;-ը ինքնակենսագրակա՞ն է։

- Լրիվ ինքնակենսագրական չէ, թե չէ ժանրը ոչ գեղարվեստական կլիներ, բայց Իկստենան ասում է՝ գրել եմ այն, ինչ ապրել եմ։ Նկարագրում է այն հարաբերությունները, որ ունեցել է մոր հետ, եւ այն հարաբերությունները, որ կուզեր ունենալ, բայց չի ունեցել։ Ինչպես օրինակ՝ Սարոյանն է &laquo;Հայրիկ, դու խենթ ես&raquo; վիպակում նկարագրում իդեալական հարաբերություններ հոր եւ որդու, որ երբեք չի ունեցել ո՛չ որպես որդի, ո՛չ որպես հայր։

- Գլխավոր հերոսը հեղինա՞կն է, թե՞ նրա մայրը։

- Ես կարծում եմ՝ երկուսն էլ, որովհետեւ պատմությունը, իրար լրացնելով, պատմում են։ Սկզբում ժամանակները տարբեր են, հետո հատվում են, սինխրոնանում, ու ասելիքը հստակվում է։ Մայրը (գինեկոլոգը) պատմում է՝ ինչպես է հոգնած գալիս տուն, դուստրը ճաշ է պատրաստում իր համար, հետո նույնը դուստրն է պատմում՝ մայրը հոգնած գալիս է աշխատանքից, ինքը ճաշ է պատրաստում։

Եվ կարծես չի էլ գիտակցում, որ մայրն անտարբեր է, շատ մայրեր եւ՛ աշխատում են, եւ՛ հոգ տանում զավակների համար։ Հեղինակը դառնում է մայր մոր համար։ Հետագայում էլ Եսեն (որ ոչ տղամարդ էր, ոչ կին) է նրա համար հոգ տանում ՝ ասես դառնալով եւ՛ հայր, եւ՛ մայր։

-Ընթերցման ընթացքում սկսում ես համակրել հեղինակի մորը։ Իրականում նա սիրում է կամ սկսում է սիրել աղջկան։ Հատկանշական է՝ գործընկերները Եսեին հրաժարվում էին հետազոտել, իսկ նա մտերմանում է, ցավում, որ իբրեւ մասնագետ ի զորու չէ օգնել։

-Բնական է՝ հեղինակը գորովանքով է գրում մոր մասին, որին սիրում է․․․ Ավելացնեմ նաեւ, որ հեղինակի մայրը հաշվեհարդար է տեսնում հարեւանի հետ, որովհետեւ վերջինս ծեծել էր հղի կնոջը։ Խիզախ քայլ է։ Շատերս չենք միջամտում հարեւանների վեճերին, նա խառնվում է եւ կորցնում աշխատանքը։ Առհասարակ, շատերին էր օգնում, ընդհուպ արհեստական բեղմնավորում է կիրառում (երբ գիտությունը դեռ դրան չէր հասել), բայց ինքն իրեն օգնել, իր կյանքը ապրել
չի կարողանում։

- Ամենաառանցքայինն այս պատմության մեջ թերեւս այն է, ոչ հեղինակի մայրը տնից փախել էր, որ դստերը կաթ չտար։ Եվ պարզվում է՝ միտումը ամենեւին էլ նորածին դստերը կենարար կաթից զրկելը չէր։

-Այո, որովհետեւ կարծում էր, որ մայրական կաթի միջոցով դստերը կփոխանցվեն իր անազատությունը, հուսահատությունը, ինքնաոչնչացման հակումը (չգիտեմ՝ որքանով է դա գիտականորեն հիմնավորված, բայց մենք գեղարվեստական տեքստ ենք քննարկում)։ Չէր ուզում, որ դուստրն ապրի այն, ինչ ինքը։ Ինչպես որ գերմանամուկն է ուտում իր ձագին, որ փրկի նրան վանդակի կյանքից, եւ հետո ազատության կարոտից ինքնասպան լինում։ Գիրքն այդ բնաբանով էլ սկսվում է։

- Լատվիայի անկախացումը մոտ է, մարդիկ դուրս են գալիս փողոց, դուստրը լալիս է ոչ թե մոտեցող ազատության, այլ մոր համար, որ այն մերժում է։ Նա չէ՞ր հավատում ազատությանը։

- Նա չի կարող ապրել անգամ ազատության մեջ։ Ինչպես որ, երբ կենդանիներին երկար պահում են վանդակի մեջ, ազատության մեջ ապրել չեն կարողանում։ Դուստրը եկեղեցու կոտրված լեզվակով զանգի հետ է համեմատում մորը։ Ասում է․ &laquo;Երբեմն ինձ թվում է՝ քո միջից ինչ-որ մեկը կենսուրախությունը քաշել-հանել է, ինչպես կտրել են զանգի լեզվակը։ Ու դու չես կարողանում զնգալ&raquo;։ Պայքարն արդեն ոչ թե երկրի դեմ էր, կարգերի, ընտանիքի, այլ ինքն իր դեմ, իր ներսի։

- Նա/գինեկոլոգը մերժո՞ւմ էր, թե՞ փնտրում Աստծուն։ Երբ հարցնում էին՝ հավատո՞ւմ ես Աստծուն, պատասխանում էր՝ դեռ չեմ հանդիպել նրան։ Գիտական փորձերով էլ կարծես ուզում էր ապացուցել, որ Աստված չկա։ Բայց վերջում հեղինակը գտնում է իր պատրաստած կավե մարդուկը՝ թղթով փաթաթված, որտեղ մի քանի անգամ մայրը նույն բառերն էր գրել՝ խնդրելով Աստծուն՝ փրկել իրեն հավերժ կրակից, կասկածանքի որդերից եւ դժոխքից․․․&raquo;։

- Բոլոր աթեիստները հավատոմ են, ու բոլոր հավատացյալները կասկածում։ Շատ պայմանական է։ Կոմունիզմը ստիպում էր մարդկանց չհավատալ։ Հատկապես հիսունականներից հետո ծնվածները աթեիզմի զոհեր էին։ &laquo;Բժշկությունը ստվերել էր Հիսուսին։ Ամեն ինչ բացատրելի էր եւ հասկանալի․ ո՛չ հավատամք կար, ո՛չ հրաշք։ Ու ընդհանրապես Հիսուսն արգելված էր, դրա փոխարեն մարդիկ պիտի իրական հեքիաթային երկրին հավատային՝ կոմունիզմին․․․&raquo;։

Հեղինակի մայրը բժիշկ էր, որը կյանք էր պարգեւում, Աստված նույնպես կյանք է պարգեւում, ուստի նա ուզում էր գիտականորեն հասկանալ Աստծո լինել-չլինելը։

- Գրքում նկարագրվում է ամբուլատորիայում առանց ցավազրկման պտղից ազատվել ցանկացող ու երբեք հղիանալ չկարողացող կանանց հերթերը, բարձրացվում հարցեր, որոնց շատ դեպքերում անհաղորդ են տղամարդիկ։ Կարո՞ղ ենք ասել, որ սա նաեւ գրականություն է կանանց մասին։

- Այո, սեղմագրում ենք նաեւ բնորոշել, որ այս վեպը երեք սերնդի կանաց պատմություն է, եւ եթե գումարենք այդ տարիները, մոտ հիսուն տարվա պատմություն է դառնում։

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Пулково задерживаются шесть рейсов



Здоровье

Антисанитария в службах доставки: токсиколог Кутушов рассказал, почему опасно заказывать еду






Новости 24 часа

В ЖК «Восточное Бутово» продолжают строительство шестого по счету детского сада



Game News

I tried to recreate Marvel's Iron Man in this movie studio sim, and my version was so bad my own father stormed out of the theater



Москва

Титов предположил, что у «Динамо» и «Краснодара» еще 10 лет не будет шанса на победу в РПЛ



News Every Day

Watch awkward moment baffled French Open teen is ‘teleported’ into Eurosport studio for live TV interview



Интернет

Несмотря на санкции, Amazon поставляла технологии распознавания лиц в Россию



Москва

Диетолог Пичугина: сладкая газировка вымывает кальций из костей



Анита Цой

Анита Цой о выступлении Путина на ПМЭФ: «С нашим любимым президентом»



Москва

Глава СК Бастрыкин пообещал защитить гаишника Гусева от диаспоры и МВД Новосибирска



Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: Рублев не успел набрать форму на "Ролан Гаррос"



Москва

Доцент Соболева: дешевле всего лечить зубы в Тульской и Тверской областях



Азербайджан

Об отношении к русским в Азербайджане



Симферополь

В Крыму детей будут учить играть в шахматы с детского сада



Москва

Доцент Соболева: дешевле всего лечить зубы в Тульской и Тверской областях



Москва

Собянин поздравил всех социальных работников с профессиональным праздником



Москва

В ПРЕДДВЕРИИ ДНЯ РОССИИ РОСГВАРДЕЙЦЫ ПРОВЕЛИ ПРАЗДНИЧНОЕ МЕРОПРИЯТИЕ ДЛЯ ДЕТЕЙ



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве проходит акция по безопасному использованию СИМ





Путин в России и мире
Москва

Путин после действий Байдена: в ядерную доктрину России могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Пушной

"Фактор 2" для трезвых. Группу "Комната культуры" из Барнаула обсудили в шоу Пушного



Москва

Собянин: Более 220 единиц медтехники начали использовать больницы и поликлиники

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net