«Ֆուտզալ Բիզնես Լիգա»․ եզրափակիչը՝ վաղը
Ժամը 20:00-ին երրորդ տեղի համար պայքարում կհանդիպեն «Պարմա» եւ «ԱԿԲԱ Բանկ» թիմերը:
Իսկ այնուհետեւ՝ ժամը 21:00-ին՝ եզրափակչում ուժերը կչափեն «Գրանդ Քենդին» եւ «ՎՏԲ-Հայաստան բանկը»:
Եզրափակչից անմիջապես հետո տեղի կունենա «Ֆուտզալ Բիզնես Լիգա» Բ լիգայի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Մեդիամաքս Սպորտը մրցաշարի պաշտոնական գործընկերն է։