Ազատ ոճայինները Դաղստանում 1 ոսկե ու 6 բրոնզե մեդալ են նվաճել
Mediamax Sport-ին թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասել է, որ հաղթողի կոչումը մինչեւ 55 կգ քաշային կարգում նվաճել է Մխիթար Գրիգորյանը:
Բրոնզե մեդալակիրներ էլ դարձել են Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը, Սարգիս Հովսեփյանը (84 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (96 կգ):
«Հիմնականում գոհ եմ Մխիթարի ելույթից, նա իրեն լավ դրսեւորեց: Թեեւ Գեւորգ Մխեյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել, նա 5-րդն էր, բայց 4 հաղթանակ տարավ ու կարողացավ լավ մասնակցել: Նրա քաշային կարգում 44 մարզիկներ էին մասնակցում: Որոշ ըմբիշներ էլ հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր»,- ասել է մարզիչը:
Նա նշել է, որ մինչեւ հունիսի 21-26-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը 2 հավաք են ունենալու Ծաղկաձորում ու Աբովյանում: