Արցախի ճանաչումը կանխելու է նոր խնդիրներ, ասել է Փոստանջյանը
«Եթե ցանկանում ենք կանխել պատերազմական գործողությունները եւ այդ հարցում աջակիցներ ու գործընկերներ ունենանք աշխարհում, ապա ճանաչումն այընտրանք չունի. դրանով մենք կանխում ենք բազմաթիվ խնդիրներ, դառնում քաղաքական գործոն, որը հանդես է գալիս ուժային դիրքերից եւ որի հետ բանակցում են»,- ասել է Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում:
Պատգամավորն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը չի խանգարում բանակցային գործընթացին:
Հիշեցնենք, որ գործադիրն այսօր հավանություն է տվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ կառավարության եզրակացությանը՝ նախագծի ընդունումը հիմնավորելով Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: