«Ֆուտզալ Բիզնես Լիգա»․ երկրորդ տուրը բացահայտեց առաջատարներին
Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականի (ՀԼՖՀ) եւ Ազգային Ժողովի թիմի խաղի մասին Մեդիամաքս Սպորտը արդեն մանրամասն պատմել է, հասանելի է նաեւ խաղի տեսագրությունը։
Նույն խմբում ընդգրկված «Արիստոնը» 3-2 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Վեգա»-ի նկատմամբ եւ լրագրողների հետ միասին կիսում է առաջին տեղը: Ի դեպ, 3-րդ տուրում խմբի առաջատարները կմրցեն միմյանց հետ եւ գործնականում կվիճարկեն խմբի հաղթողի կոչումը։
Ստորեւ կարող եք ծանոթանալ մյուս խաղերի արդյունքներին.
B խումբ
ԱԿԲԱ - Պարմա 5:5
Բեթ Կոնստրակտ - Էլնոր 8:3
C խումբ
Արանեա - Յուքոմ 6:3
ՎՏԲ-Հայաստան բանկ - Ամերիկյան համալսարան 6:6
D խումբ
Գուդվին - Գրանդ Քենդի 3:16
Քարֆուր - Պրոֆվենտ 6:8
Այսպիսով, երկու տուրից հետո աղյուսակն ունի այսպիսի տեսք։
Մրցաշարի 3-րդ, վճռորոշ փուլը կանցկացվի այս շաբաթ։ Մրցաշարին վերաբերող այլ նյութեր հասանելի են www.fbl.am կայքում։
Մեդիամաքս Սպորտը մրցաշարի տեղեկատվական գործընկերն է։