Խամենեի. ՀՀ եւ Իրանի հարաբերությունների զարգացման հակառակորդներ կան
![Խամենեի. ՀՀ եւ Իրանի հարաբերությունների զարգացման հակառակորդներ կան](https://mediamax.am/datas/znews/thumb_/2024/05/1716377281_4044083.jpg)
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին Ալի Խամենեին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը ժամանել էր Իրան՝ մասնակցելու ավիավթարի հետեւանքով զոհված նախագահ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը։
Գերագույն առաջնորդը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի փոխնախագահ Մոհամադ Մոխբարի ղեկավարությամբ։
Ալի Խամենեին ասել է, որ հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր վերաբերվում Հայաստանի սահմանների հարցերին, եւ այդ «զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակաբար հաշվի առնել»։
«Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- ընդգծել է Խամենեին։