Վարշամ Բորանյանը ԵԱ-ում կպայքարի ոսկե մեդալի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից Վարշամ Բորանյանը դուրս է եկել եզրափակիչ: Հայ մարզիկը մինչեւ 71 կգ քաշային կարգում պայքարը սկսել է որակավորման փուլից: Նա հաղթանակներ է տարել Ռումինիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Եզրափակչում Բորանյանի մրցակիցը լինելու է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչը:
Իսկ մինչեւ 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նա սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է թուրք Էմրա Սուլեյմանին: Երրորդ տեղի համար գոտեմարտում նա ուժերն է չափելու Էլվին Մուրսալիեւի (Ադրբեջան) հետ: