Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման չորս սցենար

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման չորս սցենար

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում գտնվող առանցքային հարցերից մեկն այժմ հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Շատ առումներով հենց այս խնդիրը կարող է պատրվակ հանդիսանալ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Առայժմ կարելի է առանձնացնել հաղորդակցությունների ապաշրջափակման և գործունեության չորս հնարավոր սցենար։
 
«Զանգեզուրի միջանցքի» սցենարը
 
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցության ստեղծումն է։ Այս միջանցքի իրավապայմանագրային հիմքը 2021 թվականին Բաքվի և Անկարայի միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրն» է, որում նշված է, որ սկզբնական փուլում պետք է ստեղծվի միջանցք, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին, այնուհետև այն կերկարաձգվի՝ Թուրքիայի հետ միանալու համար։ Այս սցենարի իրականացումը բացառում է հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակումը։
 
Հիմնվելով Անկարայի և Բաքվի բարձր մակարդակի հայտարարությունների վրա՝ պարզ է դառնում, որ կողմերը, միջանցք ասելով, հասկանում են ճանապարհին որևէ խոչընդոտի՝ մաքսային և սահմանային անցակետերի բացակայություն: Այսինքն՝ ճանապարհային և երկաթուղային երթուղիները դուրս կլինեն որևէ կողմի վերահսկողությունից։
 
Մի շարք պատճառներով այս սցենարին բոլոր մակարդակներում բացահայտորեն դեմ է հանդես գալիս Իրանը։ Նախ, Թեհրանը դրա մեջ տեսնում է ոչ միայն Թուրքիայի, այլև Արևմուտքի ազդեցության ընդլայնման հնարավորություն։ Այդ պատճառով Թեհրանում «Զանգեզուրի միջանցքն» անվանում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։ Երկրորդ՝ Իրանի համար վտանգավոր է Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով հասանելիությունը կորցնելը, ինչը կարող է դիտարկվել որպես Թեհրանի մեկուսացման քաղաքականության մաս։ Այլ կերպ ասած՝ Իրանի հիմնական մտավախությունը կապված է ինչպես Հայաստանի կողմից իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության կորստի, այնպես էլ թուրքական և, պոտենցիալ առումով, ամերիկյան ազդեցության գոտու ընդլայնման հետ, ինչն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Օվերչուկի, Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և այլ դիվանագետների մակարդակով հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությունը չի դիտարկվում։

Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ թուրք-ադրբեջանական միջանցքային մոտեցման իրականացման դեպքում Ռուսաստանը չի ունենա 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված որևէ ներկայություն։
 
Այս սցենարի իրականացման միակ հնարավոր գործիքը Ադրբեջանի և Թուրքիայի ուժային միջամտությունն է։ Այստեղ կարևոր է հաշվի առնել երկու բաղադրիչ. Նախ՝ ուժերի և միջոցների կիրառումը պետք է լինի մասշտաբային՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ գրավել հաղորդակցությունների հանդեպ վերահսկողությունը։ Դա թույլ կտա չեզոքացնել ինչպես Իրանի, այնպես էլ ուժի այլ կենտրոնների կողմից օպերատիվ արձագանքի հնարավորությունը։ Երկրորդ՝ սկզբնական փուլում վերահսկողությունը կարող է սահմանվել հենց հաղորդակցությունների, այլ ոչ թե բնակավայրերի նկատմամբ։ Նման մոտեցումը կնվազեցնի արտաքին դերակատարների բացասական արձագանքը, ինչը հաշվի է առնվել այլ ագրեսիաների ժամանակ (2021-2022թթ. Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման արդյունքում Բաքուն օկուպացիայի տակ է պահում մոտ 200 քառ․ կմ․ տարածք՝ ընդ որում չգրավելով ոչ մի բնակավայր, ինչը մեծապես մեղմացրել է միջազգային հանրության արձագանքը)։
 
Թեհրանի համար նման հաղորդակցության բացումը կարմիր գիծ լինելու ցուցիչ է Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը, որի նպատակն է դրսևորել քաղաքական կամք՝ հակազդելու իրավիճակի զարգացման նման սցենարին։ Շատ առումներով հենց իրանական գործոնն է զսպում Հայաստանի դեմ հարձակման համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքը» բացելու սկզբնական նպատակը։ Չնայած «միջանցքային տրամաբանության» հարցում Մոսկվայի նմանատիպ դիրքորոշմանը՝ Ռուսաստանը նման կանխարգելիչ գործողություններ չի ձեռնարկել։
 
«Իններորդ կետի» սցենարը
 
Երկրորդ սցենարը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր դրույթ մանրամասն վերլուծել: Նախ և առաջ, նշվում է, որ «ապաշրջափակման են ենթակա տարածաշրջանւոմ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Նման մեկնաբանությունը ենթադրում է ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների, այլև երկաթուղու և ճանապարհների այլ հատվածների՝ Երևան-Նախիջևան-Իրան և Իջևան-Գանձակ հատվածների բացումը։ Այսինքն՝ հաղորդակցությունների բացումը ներկայացվում է որպես փաթեթային լուծում՝ առանց ընտրովի փուլային մոտեցման։
 
Երկրորդ՝ «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով»։ Բաքուն «անարգել մուտքը» մեկնաբանում է որպես սահմանային կամ որևէ վերահսկողության բացակայություն։ Հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ միջանցքային տրամաբանությունը բացառելու համար Երևանը կարող է պնդել հետևյալ դիրքորոշումը․ Հայաստանը չի կարող երաշխավորել տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, եթե ֆիզիկապես ներկա չէ հաղորդակցությունների վրա, ուստի՝ որպեսզի Երևանն ի վիճակի լինի կատարել պարտավորությունները՝ համաձայն 9-րդ կետի, տվյալ հատվածում պետք է տեղակայվեն սահմանային ուժեր:
 
Երրորդ՝ «տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայությունը»։ Նման մեկնաբանությունը նշանակում է, որ բացառվում է Հայաստանի կողմից իր տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ ցանկացած վերահսկողություն։ Այս կետը նաև հակասության մեջ է մտնում «անարգել մուտքի» ադրբեջանական մեկնաբանության հետ, ինչը նշանակում է նույն «միջանցքային» տրամաբանության բացակայություն։
 
Այս սցենարի իրագործումը հնարավոր է մոսկովյան հարթակում բանակցությունների վերսկսման դեպքում, որը սառեցված է մնում երկար ամիսներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ այս եռակողմ հայտարարությունն այլևս արդիական չէ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո՝ ֆորմալ առումով եռակողմ հայտարարությունների համալիրը մնում է պայմանավորվածությունների փաթեթ, որոնց վրա կարող են հենվել Մոսկվան և Բաքուն։ Ռուսաստանի համար 9-րդ կետը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս կառչել տարածաշրջանի հետհակամարտային կառուցվածքից և երաշխավորել իր ներկայությունը։ Ադրբեջանի համար այս կետն ամենանախընտրելի սցենարը չէ, քանի որ այն բացառում է սկզբնական «միջանցքային» ձևաչափը։ Սակայն այս սցենարը կարող է բացառել հայկական կողմի ներկայությունը հաղորդակցություններին, ինչը նույնպես բխում է Բաքվի շահերից։
 
Մյուս հնարավոր տարբերակը, որը թույլ կտա իրականացնել այս սցենարի մի մասը, Ադրբեջանի հերթական ագրեսիան է։ Եթե հարձակման դեպքում Բաքուն կարողանա վերահսկողություն հաստատել հաղորդակցությունների վրա և բախվի լուրջ արտաքին ճնշման, ապա որպես փոխզիջում Ադրբեջանը կարող է համաձայնել զիջման և վերահսկողությունը փոխանցել ռուսական կողմին՝ 9-րդ կետի համաձայն։ Միևնույն ժամանակ փակ են մնալու Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ հաղորդակցությունները։
 
Ընդ որում՝ կարևոր է նշել, որ մոսկովյան հարթակում բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը հաղորդակցությունների վերահսկմանը: Սակայն, հաշվի առնելով ստատուս-քվոյի և բանակցությունների տրամաբանության փոփոխությունը, այս մոտեցմանը վերադառնալը կարող է խնդրահարույց լինել ։
 
«Ինքնիշխան վերահսկողության» սցենարը
 
Այս սցենարի տակ հասկացվում է հաղորդակցությունների ապաշրջափակումը «խաղաղության խաչմերուկ» նախագծում շարադրված սկզբունքների հիման վրա։ Այն նախատեսում է ինքնիշխանության պահպանում և հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն այն պետությունների կողմից, որոնց տարածքով դրանք անցնում են։ Այլ կերպ ասած՝ ցանկացած միջանցքային տրամաբանություն և արտատարածքային վերահսկողություն բացառվում են։ Չնայած այս սցենարի իրականացման բավականին ցածր հավանականությանը՝ արդեն երկու կողմ կա, որոնք հայտարարել են իրենց աջակցության մասին։
 
Նախ՝ արտգործնախարարի մակարդակով Իրանը հայտարարեց, որ սատարում է առաջարկվող «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։ Ակնհայտ է, որ նման հայտարարությամբ Թեհրանն ավելի է ցուցադրում իր քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման հարցում։
 
Երկրորդ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է «խաղաղության խաչմերուկ» նախագծի կառուցումը, որը Հարավային Կովկասի հաղորդակցությունների հնարավոր բացման շրջանակներում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Նման դիրքորոշումը կարող է ծառայել որպես հաղորդակցությունների ապագա ճարտարապետության վերաբերյալ հայկական առաջարկն ընդունելու պատրաստակամության ցուցադրում, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում եռակողմ հայտարարության 9-րդ կետին։
 
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, սակայն, կոնկրետ քայլեր չեն նկատվում այդ նախաձեռնությունը նույնիսկ տարածաշրջանային ձևաչափով քննարկելու ուղղությամբ։ Ուստի՝ տվյալ սցենարի իրականացումը մնում է քիչ հավանական։
 
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման այլ հնարավոր սցենարները կարող են լինել վերը քննարկվածների ենթատարբերակներ։ Օրինակ ՝ ըստ 9-րդ կետի՝ ռուսական վերահսկողության տակ Սյունիքում ճանապարհ կբացվի, իսկ մնացած հաղորդակցությունները կմնան փակ։ Նման բան հնարավոր է Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման նախապատրաստման դեպքում, որի դեպքում Հայաստանը չի ունենա հուսալի երաշխիքներ առանցքային ուժի կենտրոններից և ստիպված կլինի համաձայնել ռուսական միջնորդական առաջարկին։ Ընդ որում՝ չի բացառվում ստատուս-քվոյի պահպանումը, ըստ որի տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները կմնան փակ։
 
Մեկ այլ հնարավոր համադրություն կարող է լինել «իններորդ կետի» և «ինքնիշխան վերահսկողության» սցենարների խառնուրդով, որի էությունը պարունակվում է նաև 2020 թվականի հայտարարության և «խաղաղության խաչմերուկի» առաջարկի մեջ։ Խոսքը Սյունիքով ռուսական կամ ռուս-հայկական խառը վերահսկողությամբ հաղորդակցությունների բացման մասին է, որ կզուգակցվի հայկական վերահսկողության ներքո մնացող այլ հաղորդակցությունների բացմամբ։
 
Ակնհայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կա հստակ բևեռացում. Թուրքիան և Ադրբեջանն աշխատում են առաջին մոտեցման վրա, իսկ Ռուսաստանն ավելի շատ շահագրգռված է երկրորդով, քան երրորդով, իսկ Իրանի համար նախընտրելի է երրորդը, հետո նոր միայն՝ երկրորդը։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ շահագրգռված չեն առաջին սցենարի իրականացմամբ։ Կարևոր է նշել, որ նպատակին հասնելու համար ուժ կիրառելու քաղաքական կամքն ավելի բարձր է Անկարայի և Բաքվի մոտ։ Հետևաբար՝ սցենարներից յուրաքանչյուրի իրականացումը կախված է ոչ միայն նախասիրություններից, այլև դրանք ուժով ամրապնդելու պատրաստակամությունից:

Սերգեյ Մելքոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում գտնվող առանցքային հարցերից մեկն այժմ հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Շատ առումներով հենց այս խնդիրը կարող է պատրվակ հանդիսանալ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Առայժմ կարելի է առանձնացնել հաղորդակցությունների ապաշրջափակման և գործունեության չորս հնարավոր սցենար։
&nbsp;
&laquo;Զանգեզուրի միջանցքի&raquo; սցենարը
&nbsp;
Այսպես կոչված &laquo;Զանգեզուրի միջանցքի&raquo; նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցության ստեղծումն է։ Այս միջանցքի իրավապայմանագրային հիմքը 2021 թվականին Բաքվի և Անկարայի միջև ստորագրված &laquo;Շուշիի հռչակագիրն&raquo; է, որում նշված է, որ սկզբնական փուլում պետք է ստեղծվի միջանցք, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին, այնուհետև այն կերկարաձգվի՝ Թուրքիայի հետ միանալու համար։ Այս սցենարի իրականացումը բացառում է հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակումը։
&nbsp;
Հիմնվելով Անկարայի և Բաքվի բարձր մակարդակի հայտարարությունների վրա՝ պարզ է դառնում, որ կողմերը, միջանցք ասելով, հասկանում են ճանապարհին որևէ խոչընդոտի՝ մաքսային և սահմանային անցակետերի բացակայություն: Այսինքն՝ ճանապարհային և երկաթուղային երթուղիները դուրս կլինեն որևէ կողմի վերահսկողությունից։
&nbsp;
Մի շարք պատճառներով այս սցենարին բոլոր մակարդակներում բացահայտորեն դեմ է հանդես գալիս Իրանը։ Նախ, Թեհրանը դրա մեջ տեսնում է ոչ միայն Թուրքիայի, այլև Արևմուտքի ազդեցության ընդլայնման հնարավորություն։ Այդ պատճառով Թեհրանում &laquo;Զանգեզուրի միջանցքն&raquo; անվանում են &laquo;ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք&raquo;։ Երկրորդ՝ Իրանի համար վտանգավոր է Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով հասանելիությունը կորցնելը, ինչը կարող է դիտարկվել որպես Թեհրանի մեկուսացման քաղաքականության մաս։ Այլ կերպ ասած՝ Իրանի հիմնական մտավախությունը կապված է ինչպես Հայաստանի կողմից իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության կորստի, այնպես էլ թուրքական և, պոտենցիալ առումով, ամերիկյան ազդեցության գոտու ընդլայնման հետ, ինչն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Օվերչուկի, Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և այլ դիվանագետների մակարդակով հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությունը չի դիտարկվում։

Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ թուրք-ադրբեջանական միջանցքային մոտեցման իրականացման դեպքում Ռուսաստանը չի ունենա 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված որևէ ներկայություն։
&nbsp;
Այս սցենարի իրականացման միակ հնարավոր գործիքը Ադրբեջանի և Թուրքիայի ուժային միջամտությունն է։ Այստեղ կարևոր է հաշվի առնել երկու բաղադրիչ. Նախ՝ ուժերի և միջոցների կիրառումը պետք է լինի մասշտաբային՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ գրավել հաղորդակցությունների հանդեպ վերահսկողությունը։ Դա թույլ կտա չեզոքացնել ինչպես Իրանի, այնպես էլ ուժի այլ կենտրոնների կողմից օպերատիվ արձագանքի հնարավորությունը։ Երկրորդ՝ սկզբնական փուլում վերահսկողությունը կարող է սահմանվել հենց հաղորդակցությունների, այլ ոչ թե բնակավայրերի նկատմամբ։ Նման մոտեցումը կնվազեցնի արտաքին դերակատարների բացասական արձագանքը, ինչը հաշվի է առնվել այլ ագրեսիաների ժամանակ (2021-2022թթ. Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման արդյունքում Բաքուն օկուպացիայի տակ է պահում մոտ 200 քառ․ կմ․ տարածք՝ ընդ որում չգրավելով ոչ մի բնակավայր, ինչը մեծապես մեղմացրել է միջազգային հանրության արձագանքը)։
&nbsp;
Թեհրանի համար նման հաղորդակցության բացումը կարմիր գիծ լինելու ցուցիչ է Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը, որի նպատակն է դրսևորել քաղաքական կամք՝ հակազդելու իրավիճակի զարգացման նման սցենարին։ Շատ առումներով հենց իրանական գործոնն է զսպում Հայաստանի դեմ հարձակման համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից &laquo;Զանգեզուրի միջանցքը&raquo; բացելու սկզբնական նպատակը։ Չնայած &laquo;միջանցքային տրամաբանության&raquo; հարցում Մոսկվայի նմանատիպ դիրքորոշմանը՝ Ռուսաստանը նման կանխարգելիչ գործողություններ չի ձեռնարկել։
&nbsp;
&laquo;Իններորդ կետի&raquo; սցենարը
&nbsp;
Երկրորդ սցենարը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր դրույթ մանրամասն վերլուծել: Նախ և առաջ, նշվում է, որ &laquo;ապաշրջափակման են ենթակա տարածաշրջանւոմ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը&raquo;։ Նման մեկնաբանությունը ենթադրում է ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների, այլև երկաթուղու և ճանապարհների այլ հատվածների՝ Երևան-Նախիջևան-Իրան և Իջևան-Գանձակ հատվածների բացումը։ Այսինքն՝ հաղորդակցությունների բացումը ներկայացվում է որպես փաթեթային լուծում՝ առանց ընտրովի փուլային մոտեցման։
&nbsp;
Երկրորդ՝ &laquo;Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով&raquo;։ Բաքուն &laquo;անարգել մուտքը&raquo; մեկնաբանում է որպես սահմանային կամ որևէ վերահսկողության բացակայություն։ Հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ միջանցքային տրամաբանությունը բացառելու համար Երևանը կարող է պնդել հետևյալ դիրքորոշումը․ Հայաստանը չի կարող երաշխավորել տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, եթե ֆիզիկապես ներկա չէ հաղորդակցությունների վրա, ուստի՝ որպեսզի Երևանն ի վիճակի լինի կատարել պարտավորությունները՝ համաձայն 9-րդ կետի, տվյալ հատվածում պետք է տեղակայվեն սահմանային ուժեր:
&nbsp;
Երրորդ՝ &laquo;տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայությունը&raquo;։ Նման մեկնաբանությունը նշանակում է, որ բացառվում է Հայաստանի կողմից իր տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ ցանկացած վերահսկողություն։ Այս կետը նաև հակասության մեջ է մտնում &laquo;անարգել մուտքի&raquo; ադրբեջանական մեկնաբանության հետ, ինչը նշանակում է նույն &laquo;միջանցքային&raquo; տրամաբանության բացակայություն։
&nbsp;
Այս սցենարի իրագործումը հնարավոր է մոսկովյան հարթակում բանակցությունների վերսկսման դեպքում, որը սառեցված է մնում երկար ամիսներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ այս եռակողմ հայտարարությունն այլևս արդիական չէ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո՝ ֆորմալ առումով եռակողմ հայտարարությունների համալիրը մնում է պայմանավորվածությունների փաթեթ, որոնց վրա կարող են հենվել Մոսկվան և Բաքուն։ Ռուսաստանի համար 9-րդ կետը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս կառչել տարածաշրջանի հետհակամարտային կառուցվածքից և երաշխավորել իր ներկայությունը։ Ադրբեջանի համար այս կետն ամենանախընտրելի սցենարը չէ, քանի որ այն բացառում է սկզբնական &laquo;միջանցքային&raquo; ձևաչափը։ Սակայն այս սցենարը կարող է բացառել հայկական կողմի ներկայությունը հաղորդակցություններին, ինչը նույնպես բխում է Բաքվի շահերից։
&nbsp;
Մյուս հնարավոր տարբերակը, որը թույլ կտա իրականացնել այս սցենարի մի մասը, Ադրբեջանի հերթական ագրեսիան է։ Եթե հարձակման դեպքում Բաքուն կարողանա վերահսկողություն հաստատել հաղորդակցությունների վրա և բախվի լուրջ արտաքին ճնշման, ապա որպես փոխզիջում Ադրբեջանը կարող է համաձայնել զիջման և վերահսկողությունը փոխանցել ռուսական կողմին՝ 9-րդ կետի համաձայն։ Միևնույն ժամանակ փակ են մնալու Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ հաղորդակցությունները։
&nbsp;
Ընդ որում՝ կարևոր է նշել, որ մոսկովյան հարթակում բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը հաղորդակցությունների վերահսկմանը: Սակայն, հաշվի առնելով ստատուս-քվոյի և բանակցությունների տրամաբանության փոփոխությունը, այս մոտեցմանը վերադառնալը կարող է խնդրահարույց լինել ։
&nbsp;
&laquo;Ինքնիշխան վերահսկողության&raquo; սցենարը
&nbsp;
Այս սցենարի տակ հասկացվում է հաղորդակցությունների ապաշրջափակումը &laquo;խաղաղության խաչմերուկ&raquo; նախագծում շարադրված սկզբունքների հիման վրա։ Այն նախատեսում է ինքնիշխանության պահպանում և հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն այն պետությունների կողմից, որոնց տարածքով դրանք անցնում են։ Այլ կերպ ասած՝ ցանկացած միջանցքային տրամաբանություն և արտատարածքային վերահսկողություն բացառվում են։ Չնայած այս սցենարի իրականացման բավականին ցածր հավանականությանը՝ արդեն երկու կողմ կա, որոնք հայտարարել են իրենց աջակցության մասին։
&nbsp;
Նախ՝ արտգործնախարարի մակարդակով Իրանը հայտարարեց, որ սատարում է առաջարկվող &laquo;խաղաղության խաչմերուկ&raquo; հայեցակարգին։ Ակնհայտ է, որ նման հայտարարությամբ Թեհրանն ավելի է ցուցադրում իր քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման հարցում։
&nbsp;
Երկրորդ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է &laquo;խաղաղության խաչմերուկ&raquo; նախագծի կառուցումը, որը Հարավային Կովկասի հաղորդակցությունների հնարավոր բացման շրջանակներում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Նման դիրքորոշումը կարող է ծառայել որպես հաղորդակցությունների ապագա ճարտարապետության վերաբերյալ հայկական առաջարկն ընդունելու պատրաստակամության ցուցադրում, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում եռակողմ հայտարարության 9-րդ կետին։
&nbsp;
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, սակայն, կոնկրետ քայլեր չեն նկատվում այդ նախաձեռնությունը նույնիսկ տարածաշրջանային ձևաչափով քննարկելու ուղղությամբ։ Ուստի՝ տվյալ սցենարի իրականացումը մնում է քիչ հավանական։
&nbsp;
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման այլ հնարավոր սցենարները կարող են լինել վերը քննարկվածների ենթատարբերակներ։ Օրինակ ՝ ըստ 9-րդ կետի՝ ռուսական վերահսկողության տակ Սյունիքում ճանապարհ կբացվի, իսկ մնացած հաղորդակցությունները կմնան փակ։ Նման բան հնարավոր է Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման նախապատրաստման դեպքում, որի դեպքում Հայաստանը չի ունենա հուսալի երաշխիքներ առանցքային ուժի կենտրոններից և ստիպված կլինի համաձայնել ռուսական միջնորդական առաջարկին։ Ընդ որում՝ չի բացառվում ստատուս-քվոյի պահպանումը, ըստ որի տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները կմնան փակ։
&nbsp;
Մեկ այլ հնարավոր համադրություն կարող է լինել &laquo;իններորդ կետի&raquo; և &laquo;ինքնիշխան վերահսկողության&raquo; սցենարների խառնուրդով, որի էությունը պարունակվում է նաև 2020 թվականի հայտարարության և &laquo;խաղաղության խաչմերուկի&raquo; առաջարկի մեջ։ Խոսքը Սյունիքով ռուսական կամ ռուս-հայկական խառը վերահսկողությամբ հաղորդակցությունների բացման մասին է, որ կզուգակցվի հայկական վերահսկողության ներքո մնացող այլ հաղորդակցությունների բացմամբ։
&nbsp;
Ակնհայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կա հստակ բևեռացում. Թուրքիան և Ադրբեջանն աշխատում են առաջին մոտեցման վրա, իսկ Ռուսաստանն ավելի շատ շահագրգռված է երկրորդով, քան երրորդով, իսկ Իրանի համար նախընտրելի է երրորդը, հետո նոր միայն՝ երկրորդը։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ շահագրգռված չեն առաջին սցենարի իրականացմամբ։ Կարևոր է նշել, որ նպատակին հասնելու համար ուժ կիրառելու քաղաքական կամքն ավելի բարձր է Անկարայի և Բաքվի մոտ։ Հետևաբար՝ սցենարներից յուրաքանչյուրի իրականացումը կախված է ոչ միայն նախասիրություններից, այլև դրանք ուժով ամրապնդելու պատրաստակամությունից:

Սերգեյ Մելքոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Мода

Стильные образы на лето, в которых вы покорите окружающих




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Game News

Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape



Москва

Под контролем. Глава Мосгосстройнадзора посетил площадку ЖК в Дорогомилово



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Настроение

Девятый вал...



Москва

Синоптик: Москву накроют дожди и грозы



Баста

Рэпер Баста рассказал, на что будет претендовать его СКА



Москва

В Азии наблюдаются покупки, рубль падает



Даниил Медведев

Медведев на отказе серба Кецмановича вышел в третий круг «Ролан Гаррос»



Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты



Владимир Потанин

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD



Симферополь

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».



Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Москва

Пожарной охране Москвы исполнилось 220 лет — Сергей Собянин



Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о суверенной финансовой системе в России


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт «Вселенная Depeche Mode» в исполнении концертного симфонического оркестра



Москва

В Японии возмутились тем, что Вьетнам пригласил президента России, чтобы уйти из-под влияния Запада и поддержать Москву

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net