Փաշինյան. Զիջումներ անելով՝ ստանում ենք պետական սահման
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը պետք է սահմանազատվի եւ սահմանագծվի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչը մերն է, մերն է, ինչը ոչ` մերը չէ։ Սա ՀՀ անվտանգության ապահովման կարեւոր գործոն է։
Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Զիջումներ անելով՝ մենք ստանում ենք պետական սահման: Անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում: Մեր անվտանգությունը պետք է հենվի լեգիտիմության հենքի վրա»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավաստիացրել է, որ չեն պատրաստվում որեւէ մեկին զիջել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք.
«Այն, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, մենք չենք պատրաստվում զիջել»: