Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Հայերը չգիտեն՝ ում վստահել պատերազմներում կրած պարտությունից հետո»

«Հայերը չգիտեն՝ ում վստահել պատերազմներում կրած պարտությունից հետո»

Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականում հրապարակված Armenians Wonder Who to Trust After Lost Wars հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անի Չխիկվաձե

Երեւանի մութ փողոցներով վարելով՝ տաքսու վարորդ Արամն իր վրդովմունքն էր արտահայտում. «Կախելու ենք [վարչապետ] Նիկոլ Փաշինյանին, - ասում է նա՝ հմտորեն շրջանցելով ճանապարհների փոսերը, երբ մեքենան անցնում է խորհրդային ժամանակաշրջանի մռայլ շենքերի կողքով: - Մենք չենք կարող հույս դնել ոչ մեկի վրա, բացի մեզանից՝ ո՛չ ռուսների, ո՛չ մեկ ուրիշի», - հավելում է նա:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը հաջողությամբ հետ վերցրեց վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերջին հատվածները, որոնք նախկինում էթնիկ հայերի վերահսկողության տակ էին: Դա հանգեցրեց հայերի զանգվածային գաղթի:

Բաքուն օգտվեց առիթից, երբ Արեւմուտքը վարանում էր, Թուրքիան՝ աջակցում, իսկ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայով, եւ հրով ու սրով վերջ դրեց երկար ժամանակ սառեցված հակամարտությանը: Տարածաշրջանի համար առաջին պատերազմում 1994-ին տարած հաղթանակից հետո, որին լռելյայն աջակցոմ էր Մոսկվան, Հայաստանն այժմ վճարում է վերջին երեք տասնամյակների սխալ ռազմավարական հաշվարկների համար: Իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի կողմից լքված եւ լսելով Բաքվի կատաղի հռետորաբանությանը՝ Երեւանը երկյուղում է հնարավոր նոր պատերազմից:

Հայերը մոլեգնում են, որ կորցրել են մի տարածք, որը նրանց ազգային ինքնության առանցքային մասն էր, բայց տագնապալի հանգամանքները մխիթարություն չեն բերում: 2023-ի սեպտեմբերյան 24-ժամյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարության դեմ ցույցեր եղան, բայց դրանք փոքր էին եւ սահմանափակ ազդեցություն ունեցան:

Ադրբեջանի բռնազավթումից հետո Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր մարդիկ հետեւում թողեցին իրենց կյանքը, եւ նրանց մեքենաների երթը լեռնային արահետներով լքեց տարածքը:

«Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցել իրականությունը, - Foreign Policy-ին տված հարցազրույցում ասում է Երեւանի «Օրբելի» կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը, - մարդիկ հույս ունեին, որ ռուս խաղաղապահները քայլեր կձեռնարկեն: Հակառուսական տրամադրությունները աճում են, բայց մարդիկ հիասթափված են նաեւ միջազգային հանրության անգործությունից»,- հավելեց նա:

«Ամբողջ կյանքս ապրել եմ այս հողի վրա,- ասում է Մարութ Վանյանը՝ տեղացի ակտիվիստը, որը ստիպված էր լքել Ղարաբաղը։ - Ես ականատես եղա առաջին պատերազմին, 2020-ի հակամարտությանը, հիմա էլ սա... կյանքը դժոխքի միջով ճամփորդություն էր, - ասաց նա: - Դժվար է պատկերացնել ապագան: Ես չեմ հասկանում, թե ինչ է սպասում առջեւում», - ասաց նա: Հարցին, թե երբեւէ կկարողանա ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասաց. «Այս պահին չեմ կարող պատասխանել: Այս պահին նույնիսկ Երեւանում ապրելն է մարտահրավեր»:

Ադրբեջանցիները նորից հաստատվում են վերագրավված հողում: Շաբնամ Ուգուրլուն պատմեց, որ 6 տարեկան էր, երբ 1992 թվականին հեռացավ Ղարաբաղից: Այժմ նա վերադարձել է Լաչինի իր տուն եւ դասավանդում է տեղի դպրոցում: «Մենք հեռացանք բեռնատարի թափքում, իրար կպած՝ վախենալով, որ հայ զինվորները կհարձակվեն մեզ վրա», - դառնորեն հիշում է նա: Կարո՞ղ է պատկերացնել, որ հայ հարեւաններ կունենա: «Հենց հիմա դժվար կլիներ, - ասաց նա, - բայց ժամանակի հետ, եթե հայերը որոշեն մնալ, դա հնարավոր է»:

2020-ի պատերազմից հետո Երեւանը տարօրինակորեն խուճապի չմատնվեց: «Բոլոր հակամարտությունները պետք է ինչ-որ պահի ավարտվեն», - վստահեցնում էր մի բարձրաստիճան հայ պաշտոնյա, երբ այցելել էի 2023-ի կեսերին: Երեւանը, սակայն, այսպիսի ավարտ չէր սպասում:

2020 թվականի պատերազմը շատերի համար հստակություն մտցնելու առիթ հանդիսացավ: Երեւանի կառավարությունը սկսեց խորհել, թե արդյոք սխալ էր անվտանգության երաշխիքների առումով Մոսկվայի վրա հույս դնելը: Հայաստանը չափավոր քայլեր ձեռնարկեց՝ ազդարարելու Արեւմուտքին, որ պատրաստ է մերձենալու, բայց չխախտեց Մոսկվայի առջեւ իր պարտավորությունները եւ զերծ մնաց դրամատիկ քայլերից՝ վախենալով Արեւմուտքի կիսակատար ընդունելությունից եւ գիտակցելով իր մեծ կախվածությունը Մոսկվայից:

«Փաշինյանի իշխանության գալը մարտահրավեր էր Պուտինի համար, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում», - ասաց Տարածաշրջանային քաղաքականության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ռուսաստանը ներխուժեց երկու երկիրն էլ, երբ նրանք փորձեցին դուրս գալ Մոսկվայի ուղեծրից:

«Վրաստանն ու Ուկրաինան փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը [Վարդերի եւ Մայդանի] հեղափոխություններից հետո, եւ բախվեցին հետեւանքների: Մենք ոչ մի փոփոխություն չարեցինք, բայց միեւնույնն է՝ պատժվեցինք», - ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը 2023-ի մարտին, երբ այցելել էի Հայաստան:

Երբ 2020 թվականին Բաքվի եւ Երեւանի միջեւ բռնկվեց երկրորդ պատերազմը, Մոսկվան նախընտրեց այլ կողմ նայել: Հայաստանի իշխանությունները ընկալեցին ռուսական դժկամությունը որպես Բաքվի գործողությունների անխոս հավանություն: Ռուսների անգործությունը, ինչպես ակնարկեց Գրիգորյանը, մասամբ նպատակ ուներ պատժելու Փաշինյանին:

«Կարող եմ վստահեցնել, որ առանց Ռուսաստանի Ադրբեջանը երբեք նման լուրջ քայլեր չէր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասաց Գրիգորյանը: «2020-ի պատերազմից հետո մենք ստիպված էինք վերագնահատել մեր անվտանգության իրավիճակը»,- հավելեց նա.

Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա եւ այնտեղ աղետալի գործողությունները ոչնչացրին ղարաբաղցիների բոլոր հույսերը, որ Ռուսաստանը կարող է աջակցել:

Սեպտեմբերյան պատերազմից առաջ եւ դրան հաջորդող շաբաթներին Փաշինյանի կառավարությունը հուսահատորեն սկսեց այլընտրանքային դաշինքներ փնտրել եւ հեռանալ Ռուսաստանից:

Կառավարությունը հետ կանչեց իր ներկայացուցչին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), որում գերիշխում է Ռուսաստանը, վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը (որը Պուտինի ձերբակալության հրաման է տվել), փոքրամասշտաբ զորավարժություններ անցկացրեց ԱՄՆ-ի հետ եւ բացահայտորեն կասկածներ հայտնեց, որ Մոսկվան ունակ է ապահովելու իր անվտանգությունը, ընդ որում Փաշինյանը երկու երկրների հարաբերություններն անվանեց «ռազմավարական սխալ»:

Բայց Հայաստանը խորապես կախված է Մոսկվայից: Ռուսաստանը ռազմաբազա ունի Գյումրիում, վերահսկում է Հայաստանի չորս սահմաններից երկուսը, մատակարարում է էներգիայի մեծ մասը եւ մնում է գլխավոր առեւտրային գործընկերը: Հայաստանը մտնում է Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության մեջ:

«Հայաստանը գրավադրել է իր անկախությունը՝ անվտանգության երաշխիքների դիմաց»,- ասաց Կիրակոսյանը։ Երեւանն ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում գլուխը կախ է պահել եւ ձայն չի հանել: «Մենք թաքնվում ենք ՄԱԿ-ի զուգարաններում եւ Նյու Յորքի երթեւեկության մեջ», - ասաց նա:

Բայց նոր գործընկերների որոնումը կարող է պարզապես Մոսկվայի խանդը հարուցելու փորձ լինել: Թեեւ կառավարությունը որոշեց չմասնակցել Ռուսաստանի գլխավորած ԱՊՀ վերջին հավաքին, վարչապետը մասնակցեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

«Ի՞նչ է փոխվել իրականում: Մենք դո՞ւրս ենք եկել Եվրասիական տնտեսական միությունից կամ ՀԱՊԿ-ից: Ո՛չ։ Եվրասիական տնտեսական միությունը ո՛չ միություն է, ո՛չ էլ տնտեսական։ Երկուսն էլ Ռուսաստանին հավատարմություն արտահայտելու ձեւեր են»,- ասում է երեւանցի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երկուսն էլ չստացվեց: Դիվանագիտական հռետորաբանությունը եւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կոչերը չզսպեցին Ադրբեջանին: Բաքուն՝ հոգնած խաղաղարար կոնֆերանսների սենյակներում անցկացրած տարիներից, դիվանագիտությունը փոխանակեց անօդաչու թռչող սարքերի հետ: Իսկ Մոսկվան, պնդելով, որ իր անվտանգության համաձայնագիրը չի վերաբերում վիճելի տարածքին, հրաժարվեց գործել:

Երեւանը, որը մեծապես կախված էր ռուսական զենքից, կորցրեց ռազմական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որը աջակցություն էր ստանում Թուրքիայից եւ զենք ձեռք ներմուծում Իսրայելից: Ադրբեջանին դիմակայելու ունակ ռազմական ուժ ստեղծելը տասնամյակներ կպահանջի, իսկ Երեւանը կարող է այդքան ժամանակ չունենալ:

Հայ բնակչությունը, իշխանության պես, իրեն դավաճանված է զգում Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2018-ին անցկացված հարցման՝ հայերի 84 տոկոսը Ռուսաստանը համարում էր քաղաքական գործընկեր, ընդ որում միայն 6 տոկոսն էր այն համարում սպառնալիք: 2023-ի մարտի դրությամբ այդ թվերը կազմել էին համապատասխանաբար 50 եւ 24 տոկոս:

«Մտավոր եւ ֆիզիկական աշխարհագրության միջեւ անհամապատասխանություն կա,- նկատեց Իսկանդարյանը, - եթե փողոցում մարդկանց հարցնեք, թե ովքեր են իրենք, կասեն, որ եվրոպացի են: Բոլորն էլ երազում են գնալ Արեւմուտք, արձակուրդների կամ կրթություն ստանալու...Բայց երբ նայում եք քարտեզին, տեսնում եք այն, ինչ կա»:

«Տարածաշրջանում տեղի են ունենում սեյսմիկ տեղաշարժեր, եւ անորոշությունն անհանգստացնող է: Շատերը հետեւում են, թե ինչպես կզարգանա ստատուս քվոն ուկրաինական պատերազմի համատեքստում»,- ասում է Օրբելի կենտրոնի գիտաշխատող Մելիքյանը:

Փաշինյանի ստատուս քվոն էլ կարող է երկար չպահպանվել: 2021-ին՝ վերջին խորհրդարանական ընտրություններում նա հեշտությամբ հաղթեց՝ չնայած 2020-ի պատերազմում ռազմական պարտությանը: Բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ զարգանալ:

«Մեզ համար հայկական Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ,- ասում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը, - Փաշինյանը արյուն ու տառապանք բերեց մեր երկրին... Նրա պատճառով Հայաստանը մնաց ամբողջովին մեկուսացված», - ընդգծում է նա:

Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երեւում, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը դրանով են զբաղված, հայ պաշտոնյաները կանգնած են դժվար ընտրության առջեւ. հրաժարվել թե չհրաժարվել իրենց դավաճանած Ռուսաստանից՝ արեւմտյան դաշնակիցներից որեւէ հստակ հանձնառության նշան չունենալով:

Ճանապարհին մեկ այլ մարտահրավեր է կանգնած՝ Թուրքիան: Հայ պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խոսում են հարաբերությունները կարգավորելու մասին: Անկարան, սակայն, ցանկանում է, որ Երեւանը համաձայնության գա Բաքվի հետ՝ նախքան կհամաձայնի վերականգնել հարաբերությունները:

«Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը ոչ այնքան վերաբերում է Թուրքիային, որքան դեպի Արեւմուտք շրջվելուն»,- ասաց Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ Երեւանն ընդունում է, որ Արեւմուտքի հետ ավելի սերտ կապերը կախված են Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից:

Բայց արդյո՞ք Արեւմուտքը պատրաստ է ընդունելու այս փոփոխությունը:

Ուկրաինական պատերազմին նախորդող տարիներին ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում զգալիորեն թուլացավ, քանի որ միջազգային առաջնահերթությունները փոխվեցին, իսկ նախկին նախագահներ Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք ԱՄՆ ներգրավվածությունը արտասահմանում ընդհանուր առմամբ անկում ապրեց. միտում, որը շարունակվե մինչեւ 2018-ի Ջո Բայդենի վարչակազմը: Երբ Արեւմուտքը չկարողացավ կանխել 2022-ի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, տարածաշրջանի բնակչությունը սկսեց կասկածանքով վերաբերվել Արեւմուտքի խոստումներին եւ երկյուղել սեփական անվտանգության համար: Հայերը գուցե եւ չեն վստահում Ռուսաստանին, բայց Արեւմուտքի հետ էլ մեծ հույսեր չեն կապում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականում հրապարակված Armenians Wonder Who to Trust After Lost Wars հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անի Չխիկվաձե

Երեւանի մութ փողոցներով վարելով՝ տաքսու վարորդ Արամն իր վրդովմունքն էր արտահայտում. &laquo;Կախելու ենք [վարչապետ] Նիկոլ Փաշինյանին, - ասում է նա՝ հմտորեն շրջանցելով ճանապարհների փոսերը, երբ մեքենան անցնում է խորհրդային ժամանակաշրջանի մռայլ շենքերի կողքով: - Մենք չենք կարող հույս դնել ոչ մեկի վրա, բացի մեզանից՝ ո՛չ ռուսների, ո՛չ մեկ ուրիշի&raquo;, - հավելում է նա:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը հաջողությամբ հետ վերցրեց վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերջին հատվածները, որոնք նախկինում էթնիկ հայերի վերահսկողության տակ էին: Դա հանգեցրեց հայերի զանգվածային գաղթի:

Բաքուն օգտվեց առիթից, երբ Արեւմուտքը վարանում էր, Թուրքիան՝ աջակցում, իսկ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայով, եւ հրով ու սրով վերջ դրեց երկար ժամանակ սառեցված հակամարտությանը: Տարածաշրջանի համար առաջին պատերազմում 1994-ին տարած հաղթանակից հետո, որին լռելյայն աջակցոմ էր Մոսկվան, Հայաստանն այժմ վճարում է վերջին երեք տասնամյակների սխալ ռազմավարական հաշվարկների համար: Իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի կողմից լքված եւ լսելով Բաքվի կատաղի հռետորաբանությանը՝ Երեւանը երկյուղում է հնարավոր նոր պատերազմից:

Հայերը մոլեգնում են, որ կորցրել են մի տարածք, որը նրանց ազգային ինքնության առանցքային մասն էր, բայց տագնապալի հանգամանքները մխիթարություն չեն բերում: 2023-ի սեպտեմբերյան 24-ժամյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարության դեմ ցույցեր եղան, բայց դրանք փոքր էին եւ սահմանափակ ազդեցություն ունեցան:

Ադրբեջանի բռնազավթումից հետո Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր մարդիկ հետեւում թողեցին իրենց կյանքը, եւ նրանց մեքենաների երթը լեռնային արահետներով լքեց տարածքը:

&laquo;Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցել իրականությունը, - Foreign Policy-ին տված հարցազրույցում ասում է Երեւանի &laquo;Օրբելի&raquo; կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը, - մարդիկ հույս ունեին, որ ռուս խաղաղապահները քայլեր կձեռնարկեն: Հակառուսական տրամադրությունները աճում են, բայց մարդիկ հիասթափված են նաեւ միջազգային հանրության անգործությունից&raquo;,- հավելեց նա:

&laquo;Ամբողջ կյանքս ապրել եմ այս հողի վրա,- ասում է Մարութ Վանյանը՝ տեղացի ակտիվիստը, որը ստիպված էր լքել Ղարաբաղը։ - Ես ականատես եղա առաջին պատերազմին, 2020-ի հակամարտությանը, հիմա էլ սա... կյանքը դժոխքի միջով ճամփորդություն էր, - ասաց նա: - Դժվար է պատկերացնել ապագան: Ես չեմ հասկանում, թե ինչ է սպասում առջեւում&raquo;, - ասաց նա: Հարցին, թե երբեւէ կկարողանա ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասաց. &laquo;Այս պահին չեմ կարող պատասխանել: Այս պահին նույնիսկ Երեւանում ապրելն է մարտահրավեր&raquo;:

Ադրբեջանցիները նորից հաստատվում են վերագրավված հողում: Շաբնամ Ուգուրլուն պատմեց, որ 6 տարեկան էր, երբ 1992 թվականին հեռացավ Ղարաբաղից: Այժմ նա վերադարձել է Լաչինի իր տուն եւ դասավանդում է տեղի դպրոցում: &laquo;Մենք հեռացանք բեռնատարի թափքում, իրար կպած՝ վախենալով, որ հայ զինվորները կհարձակվեն մեզ վրա&raquo;, - դառնորեն հիշում է նա: Կարո՞ղ է պատկերացնել, որ հայ հարեւաններ կունենա: &laquo;Հենց հիմա դժվար կլիներ, - ասաց նա, - բայց ժամանակի հետ, եթե հայերը որոշեն մնալ, դա հնարավոր է&raquo;:

2020-ի պատերազմից հետո Երեւանը տարօրինակորեն խուճապի չմատնվեց: &laquo;Բոլոր հակամարտությունները պետք է ինչ-որ պահի ավարտվեն&raquo;, - վստահեցնում էր մի բարձրաստիճան հայ պաշտոնյա, երբ այցելել էի 2023-ի կեսերին: Երեւանը, սակայն, այսպիսի ավարտ չէր սպասում:

2020 թվականի պատերազմը շատերի համար հստակություն մտցնելու առիթ հանդիսացավ: Երեւանի կառավարությունը սկսեց խորհել, թե արդյոք սխալ էր անվտանգության երաշխիքների առումով Մոսկվայի վրա հույս դնելը: Հայաստանը չափավոր քայլեր ձեռնարկեց՝ ազդարարելու Արեւմուտքին, որ պատրաստ է մերձենալու, բայց չխախտեց Մոսկվայի առջեւ իր պարտավորությունները եւ զերծ մնաց դրամատիկ քայլերից՝ վախենալով Արեւմուտքի կիսակատար ընդունելությունից եւ գիտակցելով իր մեծ կախվածությունը Մոսկվայից:

&laquo;Փաշինյանի իշխանության գալը մարտահրավեր էր Պուտինի համար, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում&raquo;, - ասաց Տարածաշրջանային քաղաքականության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ռուսաստանը ներխուժեց երկու երկիրն էլ, երբ նրանք փորձեցին դուրս գալ Մոսկվայի ուղեծրից:

&laquo;Վրաստանն ու Ուկրաինան փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը [Վարդերի եւ Մայդանի] հեղափոխություններից հետո, եւ բախվեցին հետեւանքների: Մենք ոչ մի փոփոխություն չարեցինք, բայց միեւնույնն է՝ պատժվեցինք&raquo;, - ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը 2023-ի մարտին, երբ այցելել էի Հայաստան:

Երբ 2020 թվականին Բաքվի եւ Երեւանի միջեւ բռնկվեց երկրորդ պատերազմը, Մոսկվան նախընտրեց այլ կողմ նայել: Հայաստանի իշխանությունները ընկալեցին ռուսական դժկամությունը որպես Բաքվի գործողությունների անխոս հավանություն: Ռուսների անգործությունը, ինչպես ակնարկեց Գրիգորյանը, մասամբ նպատակ ուներ պատժելու Փաշինյանին:

&laquo;Կարող եմ վստահեցնել, որ առանց Ռուսաստանի Ադրբեջանը երբեք նման լուրջ քայլեր չէր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի դեմ&raquo;,- ասաց Գրիգորյանը: &laquo;2020-ի պատերազմից հետո մենք ստիպված էինք վերագնահատել մեր անվտանգության իրավիճակը&raquo;,- հավելեց նա.

Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա եւ այնտեղ աղետալի գործողությունները ոչնչացրին ղարաբաղցիների բոլոր հույսերը, որ Ռուսաստանը կարող է աջակցել:

Սեպտեմբերյան պատերազմից առաջ եւ դրան հաջորդող շաբաթներին Փաշինյանի կառավարությունը հուսահատորեն սկսեց այլընտրանքային դաշինքներ փնտրել եւ հեռանալ Ռուսաստանից:

Կառավարությունը հետ կանչեց իր ներկայացուցչին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), որում գերիշխում է Ռուսաստանը, վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը (որը Պուտինի ձերբակալության հրաման է տվել), փոքրամասշտաբ զորավարժություններ անցկացրեց ԱՄՆ-ի հետ եւ բացահայտորեն կասկածներ հայտնեց, որ Մոսկվան ունակ է ապահովելու իր անվտանգությունը, ընդ որում Փաշինյանը երկու երկրների հարաբերություններն անվանեց &laquo;ռազմավարական սխալ&raquo;:

Բայց Հայաստանը խորապես կախված է Մոսկվայից: Ռուսաստանը ռազմաբազա ունի Գյումրիում, վերահսկում է Հայաստանի չորս սահմաններից երկուսը, մատակարարում է էներգիայի մեծ մասը եւ մնում է գլխավոր առեւտրային գործընկերը: Հայաստանը մտնում է Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության մեջ:

&laquo;Հայաստանը գրավադրել է իր անկախությունը՝ անվտանգության երաշխիքների դիմաց&raquo;,- ասաց Կիրակոսյանը։ Երեւանն ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում գլուխը կախ է պահել եւ ձայն չի հանել: &laquo;Մենք թաքնվում ենք ՄԱԿ-ի զուգարաններում եւ Նյու Յորքի երթեւեկության մեջ&raquo;, - ասաց նա:

Բայց նոր գործընկերների որոնումը կարող է պարզապես Մոսկվայի խանդը հարուցելու փորձ լինել: Թեեւ կառավարությունը որոշեց չմասնակցել Ռուսաստանի գլխավորած ԱՊՀ վերջին հավաքին, վարչապետը մասնակցեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

&laquo;Ի՞նչ է փոխվել իրականում: Մենք դո՞ւրս ենք եկել Եվրասիական տնտեսական միությունից կամ ՀԱՊԿ-ից: Ո՛չ։ Եվրասիական տնտեսական միությունը ո՛չ միություն է, ո՛չ էլ տնտեսական։ Երկուսն էլ Ռուսաստանին հավատարմություն արտահայտելու ձեւեր են&raquo;,- ասում է երեւանցի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երկուսն էլ չստացվեց: Դիվանագիտական հռետորաբանությունը եւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կոչերը չզսպեցին Ադրբեջանին: Բաքուն՝ հոգնած խաղաղարար կոնֆերանսների սենյակներում անցկացրած տարիներից, դիվանագիտությունը փոխանակեց անօդաչու թռչող սարքերի հետ: Իսկ Մոսկվան, պնդելով, որ իր անվտանգության համաձայնագիրը չի վերաբերում վիճելի տարածքին, հրաժարվեց գործել:

Երեւանը, որը մեծապես կախված էր ռուսական զենքից, կորցրեց ռազմական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որը աջակցություն էր ստանում Թուրքիայից եւ զենք ձեռք ներմուծում Իսրայելից: Ադրբեջանին դիմակայելու ունակ ռազմական ուժ ստեղծելը տասնամյակներ կպահանջի, իսկ Երեւանը կարող է այդքան ժամանակ չունենալ:

Հայ բնակչությունը, իշխանության պես, իրեն դավաճանված է զգում Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2018-ին անցկացված հարցման՝ հայերի 84 տոկոսը Ռուսաստանը համարում էր քաղաքական գործընկեր, ընդ որում միայն 6 տոկոսն էր այն համարում սպառնալիք: 2023-ի մարտի դրությամբ այդ թվերը կազմել էին համապատասխանաբար 50 եւ 24 տոկոս:

&laquo;Մտավոր եւ ֆիզիկական աշխարհագրության միջեւ անհամապատասխանություն կա,- նկատեց Իսկանդարյանը, - եթե փողոցում մարդկանց հարցնեք, թե ովքեր են իրենք, կասեն, որ եվրոպացի են: Բոլորն էլ երազում են գնալ Արեւմուտք, արձակուրդների կամ կրթություն ստանալու...Բայց երբ նայում եք քարտեզին, տեսնում եք այն, ինչ կա&raquo;:

&laquo;Տարածաշրջանում տեղի են ունենում սեյսմիկ տեղաշարժեր, եւ անորոշությունն անհանգստացնող է: Շատերը հետեւում են, թե ինչպես կզարգանա ստատուս քվոն ուկրաինական պատերազմի համատեքստում&raquo;,- ասում է Օրբելի կենտրոնի գիտաշխատող Մելիքյանը:

Փաշինյանի ստատուս քվոն էլ կարող է երկար չպահպանվել: 2021-ին՝ վերջին խորհրդարանական ընտրություններում նա հեշտությամբ հաղթեց՝ չնայած 2020-ի պատերազմում ռազմական պարտությանը: Բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ զարգանալ:

&laquo;Մեզ համար հայկական Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ,- ասում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը, - Փաշինյանը արյուն ու տառապանք բերեց մեր երկրին... Նրա պատճառով Հայաստանը մնաց ամբողջովին մեկուսացված&raquo;, - ընդգծում է նա:

Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երեւում, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը դրանով են զբաղված, հայ պաշտոնյաները կանգնած են դժվար ընտրության առջեւ. հրաժարվել թե չհրաժարվել իրենց դավաճանած Ռուսաստանից՝ արեւմտյան դաշնակիցներից որեւէ հստակ հանձնառության նշան չունենալով:

Ճանապարհին մեկ այլ մարտահրավեր է կանգնած՝ Թուրքիան: Հայ պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խոսում են հարաբերությունները կարգավորելու մասին: Անկարան, սակայն, ցանկանում է, որ Երեւանը համաձայնության գա Բաքվի հետ՝ նախքան կհամաձայնի վերականգնել հարաբերությունները:

&laquo;Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը ոչ այնքան վերաբերում է Թուրքիային, որքան դեպի Արեւմուտք շրջվելուն&raquo;,- ասաց Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ Երեւանն ընդունում է, որ Արեւմուտքի հետ ավելի սերտ կապերը կախված են Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից:

Բայց արդյո՞ք Արեւմուտքը պատրաստ է ընդունելու այս փոփոխությունը:

Ուկրաինական պատերազմին նախորդող տարիներին ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում զգալիորեն թուլացավ, քանի որ միջազգային առաջնահերթությունները փոխվեցին, իսկ նախկին նախագահներ Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք ԱՄՆ ներգրավվածությունը արտասահմանում ընդհանուր առմամբ անկում ապրեց. միտում, որը շարունակվե մինչեւ 2018-ի Ջո Բայդենի վարչակազմը: Երբ Արեւմուտքը չկարողացավ կանխել 2022-ի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, տարածաշրջանի բնակչությունը սկսեց կասկածանքով վերաբերվել Արեւմուտքի խոստումներին եւ երկյուղել սեփական անվտանգության համար: Հայերը գուցե եւ չեն վստահում Ռուսաստանին, բայց Արեւմուտքի հետ էլ մեծ հույսեր չեն կապում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Мир

Пять морей и одно озеро: в России создадут новые круглогодичные курорты - стали известны подробности




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)



Game News

Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



News Every Day

Brentford B and Tiverton Town Friendlies Announced



Интернет

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса



Москва

Наталья Сергунина: Среднемесячная аудитория приложения «Моя Москва» достигла 1,2 миллиона человек



Андрей Макаревич

Андрей Макаревич лишился бизнес-партнера



Москва

Защита начальника ГУ связи ВС РФ Шамарина обжаловала его арест



Ролан Гаррос

Белорусские теннисистки проведут стартовые встречи открытого чемпионата Франции



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Россия

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Симферополь

Банки начали выдавать ипотеку на жилье в Крыму



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Москва

Собянин: Фонд музея-заповедника «Царицыно» собрал 61 тыс. произведений искусства



Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Компьютерный 3D-переводчик на жестовый язык» стал одним из победителей конкурса цифровых проектов и идей для людей с нарушением слуха «Мы услышим»





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

Mash: певица Алсу и ее супруг Абрамов поделят при разводе 2 дома и 2 квартиры



Москва

Дети под защитой: в 2023 году КАПИТАЛ LIFE выплатила 1,5 млрд рублей по детским договорам НСЖ в 67 регионах России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net