Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դուռը բաց է
«Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանում է լինել ՀԱՊԿ-ի անդամ, թե՝ ոչ։ Այնպես, ինչպես Եվրամիության ցանկացած երկիր որոշում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցել, թե՝ ոչ։ Մենք հարգում ենք ինքնիշխան, ժողովրդավարական ընտրությունը՝ ժողովրդավարական անկախ երկրների կողմից կայացված։ Ինչ մնում է Եվրամիությանն անդամակցությանը, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել, թե՝ ոչ։ Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ռազմական, անվտանգային նախաձեռնության կամ կազմակերպության մաս լինել։ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի որոշումը։ Եվ իհարկե, մենք դիմում ենք նաև Ռուսաստանին, որ հարգի Հայաստանի ցանկացած ինքնիշխան որոշում, և իհարկե՝ ցանկացած այլ երկրի կողմից կայացված», - ասել է Ստոլտենբերգը Factor TV-ին տված հարցազրույցում:
«Մենք շատ երկրների հետ ենք աշխատել Եվրոպայում, որոնք ՆԱՏՕ-ի սերտ գործընկերներն են, բայց անդամ չեն։ Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներով ասել են, որ չեն ցանկանում անդամակցել։ Մենք ասել ենք՝ չե՞ք ցանկանում, խնդիր չէ, դա ձեր որոշումն է։ Բայց հետո Ֆինլանդիան և Շվեդիան փոխեցին իրենց միտքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Մենք էլ ասացինք՝ շատ լավ, դիրքորոշումը փոխվել է, որոշել եք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նստեցինք բանակցությունների սեղանին, բանակցեցինք պայմանները, հրավիրեցինք և Շվեդիան և Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի դուռը բաց է։ Մենք դա փաստել ենք, ցուցադրել ենք վերջին տարիների ընթացքում։
Քանի դեռ Հայաստանը չի դիմում անդամակցության, ինչի շուրջ ձեր որոշումը մենք մեծապես հարգում ենք, մենք պատրաստ ենք ավելի շատ անելու որպես գործընկեր», - նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը: